Winter picnic կամ մեկ օր Ծաղկաձորում

Winter picnic կամ մեկ օր Ծաղկաձորում
                                            
Այս անգամ եկեղեցու երիտասարդներն իրենց հանգիստը կազմակերպեցին Ծաղկաձորում: Փետրվարի 16-ին՝ առավոտյան 11:00, միաբան աղոթքից հետո արշավախումբը ճանապարհ ընկավ դեպի ձնե թագավորություն:
Ընդամենը մեկ օր. մեկ օր շփման, ուրախության, հաճելի ժամանցի համար: Նախատեսված էին  զվարճալի  խաղեր, մրցույթներ, որոնց հաջորդեց  ընդմիջումը մտերմիկ սեղանի շուրջ:
Այնուհետև հանգստյան տներից մեկում հատկացված սենյակում օրվա ռիթմով  շարունակվեցին խաղերն ու զրույցը: Երեկոյան արդեն լավ հոգնած ու հագեցած, լի հաճելի և ուրախ տպավորություններով` մեր երիտասարդները վերադարձան Երևան՝ նախապատրաստվելու կիրակնօրյա ընդհանուր եկեղեցական ծառայությանը:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ