Ցավոք, այսօր քիչ է քարոզվում խաչյալ Քրիստոսի մասին
«Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։ Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։
Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։ Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը. Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը»։ Ա․Կորնթ․2:1-6
Իրական հավատքը ճշմարիտ հիմք ունի՝ խաչյալ Քրիստոսը: Եվ այդ հիմքը շաղախված է ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծո զորությամբ, Աստծո փառքի ներկայությամբ: Ցավոք, այսօր քիչ է քարոզվում խաչյալ Քրիստոսի մասին, այն, ինչը Պողոս առաքյալն ակնկալում էր տեսնել Կորնթոսի եկեղեցում:
Ապաշխարությունը, որի հիմքում ընկած է խաչյալ Քրիստոսը, կբերի մեզ դեպի իրական փառքը:
Հովիվ Տիգրան Թադևոսյան