1000 դրամը: Մի ուսանողուհու պատմածը:
Մեր մուտքի 5-րդ հարկում մի ծեր տատիկ է ապրում: Ամուսինը մահացել է 5 տարի առաջ: Իսկ աղջիկը՝ ամուսնու և երկու երեխաների հետ երկու տարի առաջ զոհվեց ավտովթարից:
Մի օր, երբ վերադառնում էի համալսարանից, մեր մուտքի դռան վրա հայտարարություն էր փակցված.
«Կորցրել եմ 1000 դրամ: Գտնողին խնդրում եմ վերադարձնել 76 բնակարան: Թոշակս շատ քիչ է, հազիվ հացին է բավարարում»:
76 բնակարանում ապրում էր տատիկը:
Ուրախ-ուրախ պայուսակիցս հանեցի 1000 դրամ և բարձրացա 5-րդ հարկ: Երբ փողը տվեցի տատիկին, սկսեց լաց լինել.
- Դու տասներկուերորդ մարդն ես, որ ինձ փող է բերում,- ասաց:
Ես ժպտացի և արդեն ուզում էի հեռանալ, երբ տատիկը խնդրեց.
- Ի՞նչ կլինի, պոկի՛ր հայտարարությունը: Այն ես չեմ փակցրել:
Մարդկանց բարությունն ու կարեկցանքը ինձ հույս է ներշնչում...
«Որովհետեւ նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծուածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպէսզի դրանք կատարենք» (Եփես. 2:10)։
Կարծիքներ (1)
protestant
Aug 27, 2013 | 15:59
Շատ լավ միտք է կարելի զարգացնել...