ԱՄՆ-ում մշակել են ֆեյսբուք-կախվածությունից բժշկվելու արդյունավետ միջոց

ԱՄՆ-ում մշակել են ֆեյսբուք-կախվածությունից բժշկվելու արդյունավետ միջոց
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները հնարել են արդյունավետ միջոց, որը Ֆեյսբուքից կհեռացնի նրանց, ովքեր չեն կարողանում ինքնուրույն հրաժարվել այդ գայթակղիչ կայքից:
Ռոբերտ Մորիսը և Դեն Մակդաֆը ստեղծել են մի սարք, որը հոսանքով հարվածում է, երբ մտնում են սոցիալական ցանց կամ այնտեղ երկար են մնում:
Հեղինակները սարքն անվանել են Pavlov Poke (Պավլովի բիզ, պայմանական ռեֆլեքսների մասին ուսմունքի ռուս հեղինակը, որն իր ուսմունքը կիրառում էր շների վրա): Այն դրվում է մկնիկի մոտ՝ դաստակի տակ և USB լարով իացվում է համակարգչին, որում նախապես տեղադրվում է փոքրիկ ծրագիր: Սարքը հետևում է, թե ինչ կայքեր է մտնում օգտատերը: Եթե նա պատրաստվում էր աշխատել, բայց փոխարենը շեղվում է դեպի Ֆեյսբուք կամ այլ զվարճալի կայքեր, սարքը հոսանք է թողնում:
Սարքի հեղինակները, ովքեր իրենց կաշվի վրա են զգացել և՛ ֆեյսբուք-կախվածությունը, և՛ սեփական սարքի հոսանքահարությունը, պնդում են, որ հոսանքի հարվածը տհաճ է, բայց ոչ վտանգավոր:
Մորիսն ու Մակդաֆը դեռևս չեն նախատեսում Pavlov Poke-ից եկամուտ ստանալ: Նրանք որպես կատակ ստեղծել ընդամենը փորձնական նմուշներ իրենց իսկ համար: Թեև բացառված չէ, որ սարքը ավելի լայն պահանջարկ ձեռք բերի: Չիկագոյի համալսարանի հետազոտությունների արդյունքներում պարզվել է, որ Ֆեյսբուքն ու Թվիտերը այսօր շատերի մոտ ավելի մեծ կախվածություն են առաջացնում, քան ծխախոտն ո ալկոհոլը:
Աղբյուր՝ www.bible.com

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ