«Ահա Ես ամեն բան նոր եմ անում». Ռիգայում կայացավ եռօրյա համաժողով
Ինչպես նախապես տեղեկացրել էինք նոյեմբերի 25-27-ը տեղի ունեցավ «Նոր սերունդ» միջազգային շարժման ծննդյան 27-ամյակին նվիրված եռօրյա համաժողովը։
Համաժողովի խորագիրն էր «Ահա Ես ամեն բան նոր եմ անում»։
Համաժողովի առաջին օրը ներկայացվեց Ալեքսեյ Լեդյաեւի հոբելյանական 60-ամյակին նվիրված «Моя Экзистенция (Իմ Գոյությունը) երաժշտական նախագիծը։
Հեղինակային երգերի երեկոյին իր մասնկցությամբ հանդես եկավ նաև Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը։
«Լիարժեք կյանք՝ Աստծո պատկերով եւ նմնանությամբ, Նրա խորագիտության, ներդաշնակության եւ գեղեցկության արագընթաց հոսանքի մեջ. ահա իմ գոյության իմաստը։» Ալեքսեյ Լեդյաև
Երկրորդ օրն աչքի ընկավ ծառայությունների բազմազանությամբ և հագեցվածությամբ: Իրենց խոսքով ծառայեցին Ռուսաստանից հովիվ Միքայել Դարբինյանը,
ՌԱՀՔՄ (Ռուսաստանի Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միություն) ավագ եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին
և Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը։
Զորավոր և օծված ծառայություններին հաջորդեց երեկոյան բացառիկ ծառայությունը, որն ամբողջությամբ նվիրված էր Աստծո ընտրյալ ժողովրդին` հրեա ազգին:
Այն ամենը, ինչ կապված է Իսրայելի հետ, հոգևոր աշխարհում կատարվող ամենանշանակալից գործոններից է: Այսօր քրիստոնյաների համար Իսրայելի միջազգային աշխարհաքաղաքական դերն ու կարգավիճակը այն կարևորագույն թեմաներից է, որն անհնար է շրջանցել: Եկեղեցին և Իսրայելը նման են ուղեղի երկու կիսագնդերի, որոնք փոխկապակցված ձևով են աշխատում, և մի կիսագնդի թերի լինելու դեպքում ողջ տրամաբանությունը կորում է, իսկ իմաստությունը վերանում: Իսրայելին օրհնողը կօրհնվի, անարգողը` կանարգվի:
27-ամյակին նվարված համաժողովին «Նոր սերունդ»-ը հյուրընկալել էր հյուրեր Իսրայելից` ազգությամբ ավստրալացի «Քրիստոնայները հանուն Իսրայելի» իջազգային շարժման ղեկավար Էնդրիու Տեկերին, Իսրայելի հարցով Եվրոպական կոալիցիայի հիմնադիր և տնօրեն Թոմաս Սանդելին, ինչպես նաև Լատվիայում Իսրայելի դեսպան Լիրոն Բար-Սադեին, ովքեր իրենց հորդորն ուղղեցին բոլոր քրիստոնյաներին` Իսրայելին աջակցելու և դրա կարևորությունը գիտակցելու համար, ինչպես նաև իրենց տպավորություններով և հիացմունքով կիսվեցին այն մեծ գործի, աջակցության համար, որ կատարում է «Նոր սերունդ» շարժումը` համագործակցելով տարբեր համայնքների ներկայացուցիչների և հովիվների հետ:
Երկրորդ օրն ավարտվեց « Նոր սերունդ» շարժման տարբեր երկրների ներկայացուցիչների միաբան աղոթքով` Իսրայելի օրհնության, բարգավաճման, ինչպես նաև պատմության մեջ կատարված իրադարձությունների վերաբերյալ զղջման և ապաշխարության համար:
Համագումարի եզրափակիչ օրը հովիվները և հյուրերը հնարավորություն ունեցան շնորհավորանքներ և մաղթանքներ հղել ու իրենց երախտագիտության խոսքն ուղղել Նոր սերունդ շարժման առաքյալներ Ալեքսեյ և Օլգա Լեդյաևներին:
Եռօրյա համագումարն ավարտվեց` սկիզբ դնելով նորն ու ավելին արարելու նոր ընթացքին:
Պատրաստեց Աննա Բարսեղյանը։