Ալեքսեյ Լեդյաև. Սև փետրվարը

Ալեքսեյ Լեդյաև. Սև փետրվարը
Կյանքը նման է Օլիմպիադայի: Տարբեր մարզաձևեր: Տարբեր մրցուղիներ: Տարբեր հեռավորություններ: Հեղինակավոր մրցավարներ ու դատավորներ: Բազմաթիվ մասնակիցներ: Առավել շատ երկրպագուներ ու հանդիսատեսներ: Ու այս ամենը՝ հանուն արդյունքի: Հանուն հաղթանակի:
«Չգիտե՞ք, որ մրցության մեջ բոլորն էլ վազում են, սակայն մեկն է ստանում մրցանակը: Ուրեմն այնպես վազեք, որ կարողանաք նվաճել»: 1 Կոր.9:24:
Պողոս Առաքյալի իսկապես օլիմպիական ուղերձը: Այո, մեկնարկը նույնն է բոլորի համար, բայց մրցուղու վերջում նույնիսկ վայրկյանի մասերը կարող են վճռորոշ լինել:
Նրանք՝ հանուն ապականացու պսակի, իսկ մենք՝ անապական: Երկնքի արքայությունը ուժով են նվաճում, և ուժ կիրառողները հիացնում են Նրան: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր ասպարեզը: Իր ճակատամարտը: Իր պարտություններն ու հաղթանակները: Իր միավորները: Իր մեդալները: Ոմանք դեռ մրցուղու վրա են: Ուրիշները հատել են եզրագիծը:
Երեկ հեռացավ Հայկուհին: Նրա կյանքի մրցուղին ավարտվեց: Շուտով լուսատախտակի վրա կվառվեն արդյունքները: Իսկ մենք դեռ ճանապարհին ենք: Մենք շարունակում ենք մեր մարաթոնը: 
Նա շուտով հիսուն կդառնար: Գնաց, որպեսզի Իր՝ Տիրոջ, արդար Դատավորի ձեռքից ստանա իր մրցանակը, իր մեդալը, արդարության իր պսակը, որ Նա պատրաստել է բոլորի համար, ով սիրել է Իր հայտնությունը:
Վառ: Կենսուրախ:
Պայծառ: Ամուսնու համար հրաշալի կին: Հոգատար մայր: Աստծո Ծառա մեծատառով: Եվ ուղղակի իսկական կին: Քո վառ հիշատակը, սիրելի Հայկուհի, միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում:
Տոկա՛, Տիգրան: Մենք սգում ենք քեզ հետ:
Մենք աղոթում ենք ձեր ամբողջ ընտանիքի համար: Թող Սուրբ Հոգին մխիթարի, զորացնի ու օգնի ձեզ դիմակայելու այս սև փետրվարը:

Ներկայիս վշտերն անցողիկ,
Գալիս են ու անցնում մեր կյանքում:
Բայց ոչինչ են այն փառքի համեմատ,
Որ բացվելու է շուտով Երկնքում:

Ձեզ անկեղծորեն սիրող՝ 
Ալեքսեյ և Օլգա:
Ալեքսեյ Լեդյաևի գրառումն իր բլոգում:

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
ԳԱՌԻԿ ԲԱԲԱՅԱՆ ➞ Պատասխանել

Feb 13, 2014 | 10:48

ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է ՇԱՔԱՐԻ ՎՈՐ ԹԵՅԻ ՄԵՅ ՀԱԼՎՈՒՄ ՈՒ ԿԱՐՑԵՍ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է,ԲԱՅՑ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԱՅՆ ԸՄՊԵԼԻՍ ՀԻՇՈՒՄ ԵՍ ՆՐԱ ԱՆՆՄԱՆ ՀԱՄԸ:ՍԻՐԵԼԻ ՔՈՒՅՐ ԴՈՒ ԳՆԱՑԻՐ ՔՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏԸ,ԲԱՅՑ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ԹՈՂԵՑԻՐ ԱՅՆ ՇՆՈՐՀՔԻ ՀԱՄԸ ,ՈՐ ՊԱՐԳև ԵՅԻՐ ՍՏԱՑԵԼ ԲԱՐՑՅԱԼ ՄԵՐ ՀՈՐԻՑ;ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ԹԱՆԿԱԳԻՆ ՀԱՅԿՈՒՀԻ ՔՈՒՅՐ ՔՈ ԱՊՐԱՑ ՍՈՒՐԲ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՔՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ,ՔՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՑՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ ԱՍՏԾՈ ՄՈՏ և ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՐՑՐ ՕՐԻՆԱԿ ԵՍ ԵՂԵԼ ,ՈՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՊՐԵԼ ՄԻՆՉԵև ԿՀԱՍՆԵՆՔ ԱՅՆ ՑԱՆԱԿԱԼԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՆ,ՈՐՏԵՂ ՀԱՍԱՎ ՔՈ ՓՈՔՐԻԿ ԲԱՅՑ ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ՆԱՎԱԿԸ;ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՔԵԶ ԹԱՆԿԱԳԻՆ ՔՈՒՅՐ;


օգտակար հղումներ