Ալեքսեյ Լեդյաևը կոչ է արել աղոթել Ռիգայում զաոհվածների ընտանիքների համար

Ալեքսեյ Լեդյաևը կոչ է արել աղոթել Ռիգայում զաոհվածների ընտանիքների համար

«Նոր սերունդ» միջազգային քրիստոնեական շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևը կոչ է արել աղոթել և աջակցել Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզուման հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Բարեկամներ, խնդրում եմ, աղոթե՛ք: Սատար կանգնեք նրանց, ովքեր այս սարսափելի հինգշաբթի հայտնվեցին վշտի մեջ: Թող Աստված տոկուություն տա նրանց և հայտնի Իր ողորմությունը», գրել է Լեդյաևն իր բլոգում:

Նա հայտնել է նաև, որ փլատակների տակ զոհվել է եկեղեցու հավատացյալ, Իլյա Բլինովը, ով միայն վերջերս էր ամուսնացել: 

Լեդյաևը նշում է, որ զոհերի մեջ կարող էին ավելի շատ լինել «Նոր սերունդ» եկեղեցու հավատացյալներից: Բանն այն է, որ ամեն հինգշաբթի, ժամը 18:30-ին «Նոր սերունդ» եկեղեցում տեղի է ունենում հովիվների ու առաջնորդների հավաք: Այդ հանդիպման սեղանի համար գնումներ կատարելու նպատակով եկեղեցու քույրերից մի քանիսը ճիշտ փլուզման ժամին այցելում էին առևտրի այդ կենտրոնը, որը գտնվում է եկեղեցու հարևանությամբ: Սակայն Լեդյաևի գերզբաղված լինելու պատճառով հանդիպումից 1-2 ժամ առաջ որոշում են այս անգամ հանդիպումը չանցկացնել: Բնականաբար, քույրերն էլ չեն այցելում առևտրի կենտրոն:

Առևտրի կենտրոնը փլվել է ժամը 18:00-ին: Ռիգայի հրշեջ-փրկարար ծառայությունից հայտնում են, որ փլվուզման մակերեսն ընդհաուր առմամբ կազմում է 500 քառ. մետր: Զոհվել է 47 մարդ: 

Փրկարար աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր և ուրբաթ ցերեկը: Զոհվածներից երեքը փրկարար ծառայության աշխատակիցներ են: Նրանք փորձել են շենքից դուրս բերել մարդկանց, սակայն այդ ժամանակ փլվել է տանիքը:

Հարուցված է քրեական գործ շինարարական նորմերի և կանոնների խախտման հոդվածներով:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ