Ալեքսեյ Լեդյաևը ներկայացրել է իր նոր երաժշտական նախագիծը

Ալեքսեյ Լեդյաևը ներկայացրել է իր նոր երաժշտական նախագիծը

Միջազգային «Նոր սերունդ» շարժման առաքյալ Ալեքսեյ Լեդյաևը ներկայացրել է իր նոր երաժշտական նախագիծը: 

Նախագիծը պատկանում է «Ուխտի տապանակ» անվանումով խարիզմատական պատարագ նոր երաժշտական ոճին: Շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 8-ին՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պերշոտրավենսկ քաղաքում կայացած «Փառքի 7 օր» համաժողովում:

Հավատացյալներին ուղղված իր տեսաուղերձում Ալեքսեյ Լեդյաևը հայտարարել է, որ եկել է երկրպագուների դարաշրջանը: «Միայն փառաբանված Աստվածը կարող է կարգուկանոն հաստատել մեր երկրներում»,-նշել է նա:

Լեդյաևը համաժողովի բոլոր մասնակիցներին հրավիրել է Ռիգա՝ մասնակցելու «Նոր սերունդ» շարժման 25 ամյակին նվիրված տոնակատարությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:

Իր «Փրկության տապանակ» երաժշտական նախագիծը Լեդյաևը անվանել է ատենախոսություն «Ուխտի խորանի վերականգնումը» թեմայով: 

Նա պատմել է, որ երկրպագության զանգվածային տոների պրակտիկան հաջողությամբ կիրառվում է «Նոր սերունդ» շարժման եկեղեցիներում, «քանի որ «Նոր սերունդ» շարժման գլխավոր հայտնութուններից և ուղղություններից մեկը Աստծո երկրպագության վերականգնումն է հազարավոր ու հազարավոր իրական երկրպագուների միջոցով»:

Աղբյուր` Protestant.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ