Ալյասկայի նախկին նահագապետը գիրք է գրել ի պաշտպանության Ծննդյան տոների

Ալյասկայի նախկին նահագապետը գիրք է գրել ի պաշտպանության Ծննդյան տոների
Protestant.am-ը հղում անելով mirvam.org-ին գրում է.

Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Պեյլինը մեկնել է շրջագայության ամբողջ ամերիկայով՝ «Բարի Լուրը և մեծ ուրախությունը. Պաշտպանելով Սուրբ Ծնունդի գլխավոր էությունը» վերնագով իր նոր գիրքը ներկայացնելու նպատակով:

Նոյեմբերին հրատարկված գրքում նա արծարծել է երկրի գլխավոր տոնը՝ Սուրբ Ծնունդը առևտրականացնելու հարցերը, դիտարկել է քրիստոնեական այլ արժեքներ:

Գրքում Պեյլինը խիստ քննադատության է ենթարկում Ծննդյան տոների առևտրականացումն ու արժեզրկումը, որոնք դարձել են այդ երջանիկ տոների ներկայիս առանձնահատկությունները: Բացի այդ, հեղինակը պնդում է, որ Ամերիկայում Ծննդյան տոները նշելը վտանգված է «կատաղած աթեիստների» հարձակումների պատճառով, որոնք նպատակադրվել են վերացնել կրոնական ազատությունը: Կին գրողը վստահ է, որ «սկսված է պատերազմ ընդդեմ Սուրբ Ծնունդի»:

Կարդալ ավելին՝ Protestant.am



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ