Ամուսնությունը պաշտպանում է ինֆարկտից. գիտնականներ

Ամուսնությունը պաշտպանում է ինֆարկտից. գիտնականներ
Սրտամկանի ինֆարկտի դեպքերի մասին տվյալների բազայի վերլուծությունը թույլ է տվել ֆինն գիտնականներին գալ այն եզրահանգման, որ ամուսնացած անձինք համեմատաբար քիչ են հակված դեպի սրտային հիվանդությունները կամ դրանց վատթարացումը և ունակ են շուտափույթ ապաքինվել, եթե, այնուամենայնիվ, անհնար է եղել խուսափել ինֆարկտից. այս մասին հաղորդում է GlobalScience.ru-ն:

Նմանօրինակ անհավասարակշռության կանխման հիմնական գործոնների թվում է նաև ընտանիքում հիվանդի նկատմամբ առավել պատշաճ խնամքն ու հոգատարությունը, ինֆարկտի ժամանակ հարազատների առավել շուտափույթ ձեռնարկվող գործողությունները (օրինակ՝ շտապօգնության կանչ), ինչպես նաև սոցիալ-տնտեսական առավել բարձր կարգավիճակն ու, ընդհանուր առմամբ, առողջ կենսակերպը: Գիտնականները հավաստում են, որ միևնույն իրավիճակում հայտնված միայնակ անձանց դժվարություները հոգատար խնամակալի բացակայության հետևանք են:

Սրտի աշխատանքի խախտումների հետ կապված անհետաձգելի հոսպիտալացման դեպքերի քանակությունը հավասար է և՛ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում: Ընդ որում, տվյալները հաղորդում են, որ ամուրի տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 58-66% և ավելի, չամուսնացած կանանց մոտ՝ 60-65%: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա դրանց միջև տարբերությունն ավելի բարձր է:

Օրինական ամուսնության մեջ գտնվող 65-74 տարեկան տղամարդկանց դեպքում 28 օրվա ընթացքում ինֆարկտի հետևանքով մահացության 866 դեպք է գրանցվել՝ կազմելով մոտ 100.000 մարդ, իսկ ահա չամուսնացածների դեպքում թիվը հասնում է 1792-ի: Ինֆարկտի հետևանքով միևնույն տարիքի ամուսնացած կանանց դեպքում մահացության 247 դեպք է գրանցվել, իսկ միայնակ կանանց դեպքում՝ 493 դեպք:

Նշենք, որ հետազոտության համար օգտագործվել է սրտամկանային ինֆարկտի վերաբերյալ ազգային տվյալների բազան, որն ընդհանրացրել է 1993-2002թթ-երի տվյալները: Ուսումնասիրությանը մասնակցել են 35-ից բարձր տարիքի անձինք՝ Ֆինլանդիայի 4 տարբեր աշխարհագրական շրջաններից:

 

Աղբյուր՝ crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ