Աշխարհն ըստ հավատքի

Աշխարհն ըստ հավատքի
Աշխարհի 230 պետություններում և տարածաշրջաններոմ անցկացված ժողովրդագրական հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհի 6,9 մլրդ բնակչության մոտ 5,8 մլրդ-ն իրեն հավատացյալ է համարում: Այս հետազոտութան հիմքում ընկած են 2,5 հազար մարդահամարների և հարցումների արդյունքները:

Մոտ 2,2 մլրդ մարդ (աշխարհի բնակչության 32%-ը) դավանում է քրիստոնեություն, 1,6 մլրդ (համապատասխանաբար 23%_ը)` իսլամ, 1 մլրդ (15%)` հինդուիզմ, 500 մլն (7%)` բուդդայականություն և 14 մլն (0,2%)` մովսիսականություն:

Մոտ 400 մլն մարդ (6%) դավանում է ավանդական կրոններ, իսկ 58 մլն մարդ իրեն համարում է համեմատաբար «նորաստեղծ» կրոններից մեկի հետևորդ:

1,1 մլրդ մարդ (16%) իրեն ոչ մի կրոնի հետևորդ չի համարում, սակայն նրանց մի մասն այս կամ այն կերպ հավատում են Աստծո գոյությանը: Աթեիստները հիմնականում ապրում են Չինաստանում, Չեխիայում, Էստոնիայում, Հոնգկոնգում, Ճապոնիայում և Հյուսիսային Կորեայում:

«Ամենաերիտասարդ» կրոնը իսլամն է: Նրա հետևորդների միջին տարիքը 23 տարեկան է: Միջին հինդուիստի տարիքը կազմում է 26 տարեկան, քրիստոնյաներինը` 30, աթեիստներինը` 34, մովսիսականներինը` 36:

Աղբյուր՝mardik.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ