«Աստված իմ, ինձ հեռուստացույցի վերածիր»
Տարրական դասարանների ուսուցչուհին մի անգամ հանձնարարում է աշակերտներին շարադրություն գրել «Ինչ կցանկանայի Աստծուց» թեմայով: Երեկոյան, երբ նա ստուգում էր շարադրություններից մեկը, անչափ զայրանում է: Քիչ անց ներս է մտնում ամուսինն ու տեսնում, որ կինը լալիս է:
- Ի՞նչ է պատահել,- հարցնում է նա:
- Կարդա՛, – պատասխանում է ուսուցչուհին ու մեկնում տետրը:
Ամուսինը կարդում է. «Աստվա՛ծ իմ, այսօր Քեզնից հատուկ մի բան եմ խնդրում՝ վերածի՛ր ինձ հեռուստացույցի: Ես փափագում եմ գրավել նրա տեղը: Ուզում եմ ապրել այնպես, ինչպես հեռուստացույցը մեր տանը: Թող ես իմ հատուկ տեղն ունենամ և ողջ ընտանիքիս հավաքեմ շուրջս, որպեսզի նրանք լսեն ինձ առանց ընդհատելու և հարցեր չտան, երբ խոսում եմ: Ցանկանում եմ ուշադրության կենտրոնում լինել: Ցանկանում եմ հորս ընկերակցել, նույնիսկ երբ նա հոգնած տուն է վերադառնում: Որպեսզի մայրս, ինձ անտեսելու փոխարեն, գա ինձ մոտ: Ուզում եմ, որ գոնե երբեմն ծնողներս ամեն բան մի կողմ թողնեն և մի փոքր ժամանակ ինձ հետ անցկացնեն: Աստվա՛ծ իմ, ես շատ բան չեմ խնդրում… Պարզապես ցանկանում եմ ապրել այնպես, ինչպես ցանկացած հեռուստացույց»:
- Սոսկալի է: Խե՜ղճ տղա, – բացականչում է ուսուցչուհու ամուսինը, – այս ի՞նչ տեսակ ծնողներ ունի…
Ուսուցչուհին` արցունքն աչքերին, պատասխանում է.
- Սա մեր որդու շարադրությունն է…
Աղբյուր՝ Ես հավատում եմ Հիսուսին, Իսկ դու ?(I believe in Jesus, and you?) ֆեյսբուքյան էջ: