Աստված կա
Վարսավիրն ասաց.
- Ինչ էլ ասեք` չեմ հավատում, որ Աստված կա:
- Ինչո՞ւ, - հարցերց հաճախորդը:
- Չէ՞ որ դա պարզ է: Բավական է դուրս գալ փողոց` համոզվելու, որ Աստված չկա: Դե ասացեք, եթե Աստված կա, որտեղի՞ց այդքան հիվանդ մարդիկ: Որտեղի՞ց այդքան լքված, անտւն մանուկներ: Եթե Աստված կա, ապա չէր լինի տառապանք, ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծո, Ով թույլ է տալիս այդ ամենը:
Հաճախորդը մի պահ մտքերի մեջ ընկավ, սակայն որոշեց լռել, որպեսզի վեճի չբռնվի: Երբ վարսավիրն ավարտեց աշխատանքը, հաճախորդը հեռացավ:
Դուրս գալով վարսավիրանոցից, նա տեսավ մի անխնամ, չսափրված մարդու:
Նա այնքան թափթփված, փնթի տեսք ուներ, որ թվում էր, թե մի ամբողջ դար չէր կտրել մազերը և սափրվել:
Այդ ժամանակ նա վերադարձավ վարսավիրանոց և վարսավիրին ասաց.
- Գիտե՞ք, թե ձեզ ինչ կասեմ: Վարսավիրներ չկան:
- Ինչպե՞ս թե, հապա ե՞ս, - զարմացավ վարսավիրը: Չէ՞ որ ես վարսավիր եմ:
- Ոչ, վարսավիրներ չկան, - բացականչեց հաճախորդը, - այլապես չէին լինի մազերը չկտրած և չսափրված այնպիսի մարդիկ, ինչպիսին փողոցով անցնող ահա այն մարդն է:
- Դե, սիրելիս, խնդիրը վարսավիրները չեն: Պարզապես մարդիկ իրենք չեն գալիս ինձ մոտ:
- Խնդիրն էլ հենց այդ է, - ասաց հաճախորդը: - Ես էլ նույնն եմ ասում:
Աստված կա, պարզապես մարդիկ չեն փնտրում Նրան և չեն գնում Նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում այդքան շատ ցավ ու տառապանք կա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.virabyan.3?hc_location=stream