Ավարտին են մոտենում «ԵԼՔ» մյուզիքլի նախապատրաստական վերջին աշխատանքները (Լուսանկարներ)

Ավարտին են մոտենում «ԵԼՔ» մյուզիքլի նախապատրաստական վերջին աշխատանքները (Լուսանկարներ)
11.jpg11.jpg«Նոր սերունդ» եկեղեցում լայն թափով ընթանում են «ԵԼՔ» մյուզիքլի  բեմադրման ավարտական աշխատանքները: Սա մի մեծ ու ծավալուն ստեծագործություն է, որի բեմադրումը հանձն է առել ստեղծագործական խումբը՝ Ռոզա Խուդոյանի ղեկավարությամբ: Այն իրենից ներկայացնում է Հին և Նոր Կտակարանների դրվագների համատեղում: Գրվել և գործիքավորվել են տասներկու երգ և երաժշտություն, հեղինակային խոսքը հնչունավորել է Անդրանիկ Մարդոյանը: 
Ընթացող աշխատանքների մասին խոսեցինք ստեղծագործական խմբի ղեկավար Ռոզա Խուդոյանի հետ.
-Ինչո՞ւ «ԵԼՔ»:
9.jpg-«ԵԼՔ», որովհետև այն ցույց է տալիս «հին» կյաքնից անցում դեպի «նորի», մահվանից անցում դեպի կյանքի:
-Ի՞նչով է այն առանձնանում «Նոր սերունդ» եկեղեցու ստեղծագործական խմբի նախորդ աշխատանքներից:
-Առաջին առանձնահատկությունը ինձ համար այն է, որ սա մեր շատ սիրելի Հայկուհի քրոջ մտահաղցումն է, որը, ցավոք, մենք այսօր փորձում ենք իրագործել առանց իրեն, ինչը, խոստովանում եմ, անչափ դժվար է: Հաջորդ առանձնահատկությունը ընտրված ոճն է և այդ ուղությամբ տարվող ծավալուն ու բազմաբնույթ աշխատանքները: Մինչ այս մենք ունեցել ենք համերգային ֆորմատով նախագծեր, իսկ սա մյուզիքլ է, մեր մինչ այս կատարած ամենամասշտաբային աշխատանքը. ներգրավված են երեսունհինգ հոգի, պարային խմբերի հետ աշխատում են պրոֆեսիոնա
PAT.jpg
լ մարզիչներ, գրվել և պրոֆեսիոնալ գործիքավորում են ստացել բազմաթիվ նոր երգ
եր, հեղինակային խոսքը հնչյունավորել է Անդրանիկ Մարդոյանը, ում ձայնը մեզ ծանոթ է բազմաթիվ քրիստոնեական ֆիլմերից և նախագծերից:
-Ո՞ր լսարանի համար է նախատեսված «ԵԼՔ»-ը:
-Մյուզիքլը ընկալելի կլինի և՛ հյուրերի, և՛ քրիստոնյաների համար, բայց, ինչ խոսք, հիմնական թիրախային լսարանը նորադարձերն են: Նշեմ նաև, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար՝ անկախ եկեղեցական և հարանվանական պատկանելությունից:
-Պատկերացրեք, ես պատահաբար ներս մտած հանդիսատես եմ, ի՞նչը կհիշեմ, ինչո՞վ տպավորված կլինեմ դահլիճից դուրս գալիս:
10.jpg
-Եթե գաք սկբից (խմբ. ժպտում է) , ապա կհիշեք ծայրից ծայր և շատ տպավորված կլինեք, քանի որ, կրկնում եմ, յուրաքանչյուր դրվագի, երգի և երաժշտության վրա մանրամասն և ծավալուն աշխատաքներն են տարվել:
Հավելենք նաև , որ սա հրաշալի առիթ է վերաիմաստավորելու Հարության (Զատկի) տոնը: 
Այսպիսով՝ ապրիլի 19-ին, երեկոյան 18:00, Երկաթուղայինների մշակույթի պալատում (Սաունցի Դավթի արձանի հարևանությամբ) սպասում ենք քեզ:
• (077) 277 214, (374 10) 571-633
• info@newgeneration.am
• 80/1 Տիգրան Մեծի պողոտա, Երևան, Հայաստան
Միացե՛ք մեզ նաև Ֆեյսբուքում:
5.jpgANIH.jpgՍեփ. լրատվությունIMG_0947.JPG

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ