Ավետարանիչը երեք մետրանոց խաչը կտանի 800 կիլոմետր

Ավետարանիչը երեք մետրանոց խաչը կտանի 800 կիլոմետր
Երեք մետրից ավելի երկարությամբ խաչը տեղափոխել 800 կիլոմետր՝ բավականին դժվար խնդիր է: Բայց ավետարանիչ Կլայվ Կորնիշը որոշել է դա անել 4 շաբաթում:
46-ամյա Կորնիշը կկրի խաչը, անցնելով 800 կմ ամբողջ Ուելսով: Նա ցանկություն ունի այդ արշավի ընթացքում աղոթել հարազատ երկրի համար և ճանապարհին հանդիպող հայրենակիցներին պատմել իր հավատի մասին: Չնայած մեջքի ցավին և կոշտուկներին, Կորնիշը մտադրվել է ավարտել արշավը հոկտեմբերի 6-ին:
Սա Կորնիշի առաջին նման արշավը չէ: 2003 թվականին նա անցել է այդ ճանապարհը՝ հաղթահարելով զգալի ցավն ու դժվարությունները: Սակայն տեսնելով, թե ինչ ծանր է նրա բեռը, մարդիկ կանգնեցնում էին նրան և զրուցում: Իսկ Կորնիշի համար դա Հիսուսի մասին պատմելու հիանալի հնարավորություն էր:  «Մի ավտոբուսի վարորդ ինձ ասաց, որ առավոտյան նույնպես տեսել է ինձ և ցանկացել է հարցնել, թե ի՞նչ է անում: Մի ուղևոր բացականչեց՝ «Ինչու՞»: Սա հնարավորություն տվեց վարորդին և ուղևորներին բաժանել քրիստոնեական գրքույկներ»:
Տեղական լրագիրը թղթակից էր ուղարկել, ով լուսանկարել էր Կորնիշին և գրել էր Կորնիշի արշավի նպատակների մասին: Այս հրապարակումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղացի բնակիչների մոտ: 
Մի մարդ մեքենան կանգնեցրել էր Կորնիշի մոտ և հարցրել, թե արդյո՞ք Կորնիշը կգա իր քաղաքը:
-Կգամ, պատասխանել էր Կորնիշը:
- Ինչու՞:
- Որպեսզի հիշեցնեմ, որ Հիսուսը սիրում է ձեզ, պատասխանել է Կորնիշը: 
Աղբյուր՝tbn-tv.ru/

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ