Այդ փառավոր Անունը
«Եվ ինչ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում»:
Հովհաննեսի 14: 13
Հիսուսի անունով: Դա ավելին է, քան մի արտահայտություն, որով ավարտում ենք մեր աղոթքը: Հիսուսի անվան մեջ ներկայացվում է Աստծո ամբողջ էությունը և այն գործերը, որոնք անում է Նա: Աստվածաշնչի անգլերեն «Ընդլայնված թարգմանությունն» ասում է, որ երբ խնդրում ես Նրա անունով, դու քո խնդրվածքը ներկայացնում ես Հորը Հիսուսի Ով լինելու հիմքի վրա: Ուստի դու համարձակությամբ կարող ես ակնկալել, որ այդ խնդրվածքները կտրվեն քեզ, ոչ թե այն բանի համար, որ դու դրան արժանի ես, այլ Հիսուսի Ով լինելու շնորհիվ:
Եվ ավելին՝ Հիսուսի անունը իշխանություն ունի
բոլոր անունների վրա: Փիլիպեցիների 2: 9,
10-ում Պողոս առաքյալն ասում է. «Դրա համար էլ
Աստված շատ բարձրացրեց Նրան և Նրան մի անուն
շնորհեց, որ ամեն անունից բարձր է: Որ Հիսուսի
անունով կրկնվի ամեն ծունկ երկնավորների և
երկրավորների և երկրի տակ լինողների»:
Սակայն Աստծո Խոսքը ինչ էլ ասի Հիսուսի անվան
զորության մասին, շատ հավատացիալներ, կարծես
դրան այդքան էլ կարևորություն չեն տալիս:
Նրանք աղոթում են Հիսուսի անունով, իսկ հետո
շրջվում և ասում են. «Ես հույս ունեմ, որ
Աստված կպատասխանի այս աղոթքին»: Նրանք չեն
հասկանում, որ եթե միայն հավատք ունենան դրան
հավատալու համար, ապա Հիսուսի անունը
բավականաչափ ազդեցություն ունի երաշխավորելու,
որ իրենց աղոթքը կպատասխանվի:
Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ կրոնական
բառապաշարը իրենցից խլի Հիսուսի անունն
օգտագործելու զորությունը: Շատ անգամ եմ լսել,
թե ինչպես են որոշ հավատացիալներ իրենց աղոթքն
ավարտում հետևյալ արտահայտությամբ. «Հանուն
Հիսուսի»: Բայց Հիսուսը չի ասել, որ աղոթենք
հանուն Իրեն, այլ Իր անունով:
Ես ինքս գործել եմ այդպիսի սխալ: Մի գիշեր,
երբ ստամոքսս ուժեղ ցավում էր, ես աղոթեցի.
«Օ~, հանուն Հիսուսի բժշկի՛ր իմ ստամոքսը»:
Մի քանի անգամ այդպես ասելուց հետո Աստված իմ
ներսում ասաց. «Մի րոպե, ո՞ւմ ստամոքսն է
ցավում, Ի՞մ, թե՞ քո»:
«Իմ»,- պատասխանեցի ես:
Եվ Նա շատ հստակ ձևով ասաց. «Այդ դեպքում
աղոթի՛ր հանուն քո ստամոքսի Իմ անունով»:
Հիսուսի անունով: Ուսումնասիրի՛ր Աստծո Խոսքը
և տե՛ս, թե որքան զորություն և իշխանություն
ունի այդ անունը: Եվ ամեն անգամ աղոթելիս
օգտագործի՛ր այդ զորությունը: Այլևս ոչ թե
հուսա, որ Աստված կպատասխանի, այլ սպասի՛ր, որ
Աստված այնպես կանի, որ քո կյանքում ամեն
իրավիճակ ծունկ կծալի այդ փառավոր անվան առաջ:
Քենեթ Քոփլանդ