Բավարիայում Ռեֆորմացիայի հոբելյանը հռչակվել է որպես պետական տոն

Բավարիայում Ռեֆորմացիայի հոբելյանը հռչակվել է որպես պետական տոն

Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանը, որը նշվելու է 2017 թվականին, Բավարիայում հայտարարվել է որպես պետական տոն:

Երկրամասի ներքին գործերի նախարարը ներկայացրել է օրինագիծ, համաձայն որի 2017 թվականի հոկտեմբերի 31-ը, երեքշաբթի, հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Դաշնային երկրամասերից շատերը 2017 թվականի հոկտեմբերի 31-ը արդեն հայտարարել են ոչ աշխատանքային օր: Շլեզվիգ-Հոլշտայնը, Համբուրգը, Բրեմենը, Սաարը, Ներքին Սաքսոնիան, Բադեն Վյուրտեմբերգը, Հեսսենը, Ռայնլանդ-Պֆալցը, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիան ընդունել են համապատասխան օրենքներ կամ հայտարարություններ: Արևելյան Գերմանիայի երկրամասերը նունպես, բացառությամբ Բեռլինի, արդեն տոնում են Ռեֆորմացիայի օրը որպես պետական տոն:

Կարդալ ավելին՝ Protestant.am



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ