Crossnews.am քրիստոնեական լրատվական կայքի անդրադարձը «Ավետարանը փոխում է» շարժմանը
Հայաստանը 23-րդ երկիրն է, որ մաս կազմեց այս հեղինակավոր շարժմանը:
«Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդական ծառայության հովիվ Գոռ Կարապետյանը, մի քանի ուրիշ ծառայողների հետ, համացանցում մշտապես հետևելով «Ավետարանը փոխում է» շարժման գործունեությանը, որոշեցին, որ սա և՛ իրենց, և՛ եկեղեցու հովվի վաղեմի տեսիլքն իրականացնելու հիանալի հնարավորություն է:
Վենեսուելա, Արգենտինա, Բրազիլիա, ԱՄՆ, Չիլի, Մեքսիկա, Կոստա-Ռիկա, Էկվադոր, Հաիթի, Պերու, Իսպանիա, Ռուսաստան, Ուկրաինա… Ավետարանչության աշխարհագրությունը բավականին լայն է. այս տարի այս և մնացած երկրներին միացավ նաև Հայաստանը:
«Շարժման կայքում փակցված էին բոլոր մասնակից երկրների դրոշները, և ինքս ինձ ակամայից հարց տվեցի՝ իսկ ո՞ւր է մեր դրոշը:
Ծանոթանալով շարժման էությանը՝ որոշեցինք մենք ևս մասնակցել, ինչին կազմակերպիչները շատ արագ և դրական արձագանքեցին:
Այս շարժման մեջ ինձ շատ գրավեց նաև այն հանգամանքը, որ սկզբունք ունեն քարոզելու միայն «մաքուր» Ավետարանը` առանց նեղ եկեղեցական ու հարանվանական «համեմունքների»:
Իրապես Ավետարանը փոխում է. առաջինը՝ հենց մեզ, ապա՝ լսողներին, իրավիճակներն ու հանգամանքները, քաղաքներն ու երկրները: Ուրախ եմ, որ Հայաստանն այսուհետև կմասնակցի «Ավետարանը փոխում է» շարժման բոլոր միջոցառումներին»,- CrossNews.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Կարապետյանը:
Նշենք, որ շարժման էությունն այն է, որ երիտասարդները, դուրս գալով այգիներ ու փողոցներ, սկսում են մարդկանց փոխանցել փրկության Բարի լուրը:
Կարդալ ավելին` crossnews.am