Արդար դատավորը
Մի անգամ ոստիկանությունը ձերբակալում է մի երիտասարդի՝ մեքենայի արագությունը գերազանցելու և հանդիպակաց խանութին վնաս հասցնելու համար: Նրա դեմ դատական գործ է հարուցվում: Դատավարության ընթացքում դատավորը հարցնում է՝ երիտասարդն իրեն մեղավոր համարո՞ւմ է, թե՝ ոչ: Վերջինս ընդունում է իր մեղքը:
Այդժամ դատավորն, ավարտված համարելով դատական նիստը, սահմանում է 500 դոլար գումարի չափով տուգանք կամ 2-ամսյա ազատազրկում:
Այնուհետ տեղի է ունենում ամենաանսպասելին…
Նա վեր է կենում իր տեղից, հանում թիկնոցը, շրջանցում սեղանը և վճարում սահմանված տուգանքը:
Ի՞նչ էր տեղի ունեցել…
Պարզապես դատավորն այդ երիտասարդի հայրն էր: Թեև սիրում էր որդուն, բայց չէր կարող անարդար լիներ: Չէ՞ որ տղան խախտել էր օրենքը, և նա էլ չէր կարող պարզապես ասել. «Ես քեզ սիրում եմ և ներում շնորհում: Դու ազատ ես»:
Եթե նա վարվեր այդկերպ, ապա օրինազանց կգտնվեր և անարդար դատավոր կլիներ:
Հայրն այնքան էր սիրում որդուն, որ հանեց դատավորի թիկնոցը, թողեց իր տեղը, և, որպես հայր, վճարեց նրա փոխարեն:
Այս միջադեպն ինչ-որ առումով օգնում է հասկանալ, թե ինչ արեց մեզ համար Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով: Մենք մեղավոր էինք, իսկ Աստվածաշնչում գրված է. «Մեղքի վարձքը մահ է»: Եվ որքան էլ Աստված մեզ սիրեր, միևնույն է, նա պետք է հարվածեր իր դատական մուրճով և վճռեր՝ «Մահ»: Քանի որ Նա սուրբ և արդար Աստված է:
Սակայն, Աստված լինելով հանդերձ, Նրա սերն այնքան մեծ էր մեր նկատմամբ, որ իջավ Իր գահից՝ Հիսուս Քրիստոսի մարդկային կերպարանքով և վճարեց մեր փոխարեն՝ Հիսուսի խաչի մահով:
«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ Իր Միածին որդին տվավ. որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհ. 3.16):
«Ե´ս եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով». Հիսուս (Հովհ. 14.6):