Դերեկ Պրինս.ՔԱՂՑԱԾ ԵՎ ԾԱՐԱՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար, այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։
Հռոմեացիներին գիրքը ներկայացնում է Աստծո պատասխանը։ Եթե մենք հետաքրքված ենք արդարությամբ, ապա պետք է հետաքրքրվենք Հռոմեացիներին ուղղված նամակով։ Հիսուսն ասաց. «Երանի՜ նրանց, ոքվեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթեոս 5:6):
Մենք կարող ենք քաղցած և ծարավ լինել բժշկության և բարգավաճման համար առանց երանելի լինելու։ Սակայն երբ մենք քաղցած և ծարավ ենք դառնում արդարության համար, այն ժամանակ մենք երանելի կլինենք։
«Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից կփրկվենք»։
Հռոմեացիներին 5:9
Ուշադրություն դարձրեք, որ մենք արդարացվել ենք նրա արյամբ։ Եբրայերեն և հունարեն լեզուներում մի բառ կա, որը թարգմանվում է որպես արդար և արդարացի։ Եբրայերենում այդ բառը ցադաքն է, իսկ հունարենում՝ դիկայիոո։ Սակայն կարևոր չէ, թե ինչպես դա կթարգմանվի, այն նույն բառն է։
Անգլերենում մենք գործածում ենք արդար բառը օրինականության և օրենքի հետ կապված, սակայն արդարացիությունը գործածում ենք բնավորության և կառավարման համար։ Աստվածաշնչի լեզվում նման տարբերություն չկա։ «Նրա արյունով արդարացած» նշանակում է նույն բանը, ինչ «նրա արյամբ արդար դարձածը»։
Կարդալ ավելին՝ derekprincearmenia.com