Դու արքայի զավակ ես
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գոյություն ունեին մահապարտների ճամբարներ:
Մի անգամ այսպիսի ճամբարներից մեկում զինվորները սկսեցին աշխատունակ տղամարդկանց առանձնացնել կանանցից ու երեխաներից: Մի տղամարդ, որ թագավորական ընտանիքի հայր էր, ցավով նկատեց, թե ինչպիսի վախով ու տագնապով են համակված իր ընտանիքի անդամները: Նա հասկացավ, որ այլևս երբեք չի տեսնելու իր որդուն:
Նա ծնկի եկավ, գրկեց տղայի ուսերը և ասաց. «Տղա՛ս, ինչ էլ որ պատահի, ես ցանկանում եմ, որ դու հիշես շատ կարևոր մի բան. դու առանձնահատուկ ես, դու արքայի զավակ ես»: Շուտով զինվորները բաժանեցին հորը և որդուն: Նրանք այլևս չտեսան իրար:
Ավելի ուշ տղան իմացավ, որ հայրը զոհվել է գազի խցիկում: Նա մնաց մենակ և ստիպված էր այս աշխարհում միայնակ հարթել իր կյանքի ուղին: Սակայն տղան մեկընդմիշտ հիշեց մի բան` հոր վերջին խոսքերը:
Այդ խոսքերը նրա համար վերածվեցին ուղեցույց փարոսի ողջ կյանքի համար. «Դու արքայի զավակ ես»: Եվ նա հաստատուն որոշում ընդունեց, որ կյանքում ինչ էլ տեղի ունենա իր հետ, ինքը կվարվի որպես թագավորի որդի և կմնա այդպիսին:
Իսկ մենք, ո՞վ ենք մենք, մեզանից յուրաքանչյուրը…Մենք ևս պետք է գիտակցենք այդ հրաշալի ճշմարտության իրականությունը և վարվենք ըստ դրա: Չէ՞ որ մենք արարված ենք Թագավորների Թագավորի, Տիեզերքի և մարդու Արարիչ Աստծո կողմից:
Արդյո՞ք այդ ճշմարտությունը ուղղորդում է մեր արարքներն ու վարքագիծը, մեր ողջ կյանքը: Չէ՞ որ մենք տիեզերքի Արքայի զավակներն ու դուստրերն ենք: Մեր երակներում արքայական արյուն է հոսում: Մենք պատկանում ենք երկնային Տիրակալի ընտանիքին:
Երբ մենք ընդունում ենք Քրիստոսին` որպես մեր անձնական Փրկիչ, «վերստին ծնունդ» ենք ապրում և դառնում երկնային ընտանիքի լիիրավ անդամը: Պողոս առաքյալը այսպես է նկարագրում այդ երևույթը. «Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտ չենք, այլ սուրբերի հետ` քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ»:
Իսկ դուք ցանկանու՞մ եք լինել երկնային Թագավորի զավակը, դա ձեզնից է կախված: Եկեք այնպես վարվենք, որ մեր կյանքը վկայի մեր արքայական ծագման մասին և մենք կլինենք ճիշտ հաճախության վրա:
Այս աշխարհում ոչ մի նորմալ մարդ չի ցանկանա արատավորել իր երկրային ընտանիքի պատիվը, բարձր կպահի հայրական տան արժեքը` իր վարքով և առաքինությամբ: Նույն կերպ թող ձեր կյանքը վկայի այն մասին, որ դուք արքայական սերնդի ժառանգորդներ եք` Աստծո զավակներ, կանչված հավերժական փրկության համար, Աստծուն հավերժ փառաբանելու և օրհնաբանելու համար:
Աղբյուր՝ Ես Քրիստոնյա եմ