Խոսքը կատարողները երանելի են
Այս երկուշաբթի օրը տեղի ունեցած երիտասարդական հանդիպումը սկսվեց օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Բուժականում կայանալիք ճամբարի մասին հայտարարությունով:
Այնուհետև երիտասարդ ծառայող Ռուբեն Սայադյանն իր մտքերով կիսվեց ներկաների հետ: Հիմնվելով Հակոբոս Առաքյալի թղթի առաջին գլխի 22-ից 25 համարների վրա, նա ասաց, որ Խոսքը հայելու պես է, որի նպատակն է շտկել, ուղղել մեր թերությունները :
Ամեն անգամ Խոսքը լսելով և չկատարելով՝ մենք բթացնում ենք մեր խղճմտանքը: Յուրաքնչյուր լսված և չգործադրված Խոսք ինքնախաբեություն է, որը հեռացնում է մեզ Աստծուց: Ռուբենը հորդորեց յուրաքանչյուր երիտասարդի լինել ավելի պատասխանատու և հետևողական Խոսքի նկատմամբ, քանի որ Խոսքը կատարողները երանելի են:
Այս կարճ ու արդիական կոչից հետո երիտասարդները կանգնեցին աղոթքի՝ բարձրացնելով իրենց խնդիրներն ու անհանգստությունները, բարեխոսելով հիվանդների ու փորձության մեջ գտնվողների համար, ինչպես նաև պատերազմելով բոլոր արգելքների դեմ:
Այս ՛՛մարտական՛՛ հանդիպումը ավարտվեց գոհության աղոթքով և այն հավատքով, որ այն ինչ խնդրում ենք Տեր Հիսուսի Անունով, ապա անպայման կառնենք :