Եկեղեցին ներեց կողոպտչին
Օկլահոմայի եկեղեցին անցյալ ամիս կողոպտվել էր: Եկեղեցին դրան արձագանքեց հումորով և ներմամբ:
Թեև գողը կամ գողերը եկեղեցուց գողացել էին հազար դոլար արժողությամբ իրեր, բայց եկեղեցին մուտքի մոտ մեծ հայտարարություն էր փակցրել հետևյալ գրությամբ՝ «Թանկագին կողոպտիչ: Հաջորդ անգամ մնացե՛ք պաշտամունքին, խնդրում ենք»:
Սեպտեմբերի 22-ին եկեղեցու սպասավորները հայտանբերել են, որ անհետացել են համակարգչային սարքավորումները: Կողոպտվել էին նաև խոհանոցն ու մառանը: Որոշ բաներ հայտնաբերվեցին աղբամաններում:
Եկեղեցու առաջնորդները ասում են, որ հաճույքով կտային այդ մթերքը, եթե ուղղակի խնդրեին:
«Այնքան մարդիկ կան, որ ամեն օր գալիս են և մենք նրանց կերակուր ենք տալիս: Ուրախությամբ կկերակրեինք նաև ցանկացած մարդու, բայց, չգիտես ինչու, ներխուժել են գիշերով և ինչ-որ բան են տարել»,- ասում է հովիվ Ուրենը:
Եկեղեցին հայտարարությունը տեղադրել է, որպեսզի հարևանները տեղեկանան կատարվածի մասին և որպեսզի կողոպտիչնեը իմանան, որ իրենց ներել են և եկեղեցին պատրաստ է օգնել կարիքավորներին:
«Մենք ներում ենք և շատ կուզեինք, որ կողոպտիչները գան պաշտամունքին: Մենք կօգնենք իրենց և ցույց կտանք հետագայում օգնություն ստանալու ուղղությունը »,- ասում է հովիվը:
Աղբյուր՝ www.cnlnews.tv