Երիտասարդական հանդիպում «Puzzle- Afterparty»
Օգոստոսի 10-ին կայացավ «Նոր սերունդ» եկեղեցու հետճամբարային երիտասարդական հանդիպումը:
Երիտասարդները մեծ եռանդով ու կարոտով հավաքվել էին քննարկելու և կիսվելու ճամբարային 5 օրերի իրենց տպավորություններով: Իրենց կարծիքն էին արատահայտում ճամբարային օրերի ընթացքում ունեցած, օրակարգի, շփման, միջոցառումների վերաբերյալ, որի նպատակն էր ապագայի կայանալիք ծրագրերում հասնել ավելի մեծ հաջողությունների և արդյունավետության: Երիտասարդներն այնքան տպավորված էին, որ պնդում էին, որ ճամբարի համար նախատեսված 5 օրերն էլ էին քիչ:
Երիտասարդներին խրախուսելու, նրանց հետ հաղորդակցվելու և իր սրտի խոսքով կիսվելու էր եկել հովիվ Տիգրան Թադևոսյանը: Նա իր ընկերական զրույցով, օգտակար, մոտիվացնող խորրհուրդներով, իր կյանքի վառ օրիանակներով էլ ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձրեց երեկոն ներկաների համար:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը հորդորեց երիտասարդներին քայլել սրբության մեջ՝ հեռու մնալով մարմնավոր գործերից: Երիտասարդները պետք է զորավոր լինեն, քանի որ Աստված կարգել է նրանց՝ որպես փրկարարներ աշխարհի համար: Իսկ զորավոր կարող են լինել, եթե զինված լինեն Տիրոջ խոսքով, առաջնորդվեն Նրանով կյանքի բոլոր իրավիճակներում, քանի որ այն ամենահզոր զենքն է:
Կարծիքներ.
Շատ հաճելի էր հավաքվել հարազատ մարդկանց հետ, հարազատ նաև այն գիտակցությամբ, որ նրանց հետ մեր շփումն ու կոնտակտը չի սահմանափակվում այս կյանքում, այլ մենք հավիտյան ենք միասին լինելու և մեր հարազատությունը հավիտենական բնույթ ունի:
Ինձ դուր եկավ լսել բոլորի կարծիքները, շփվել ու քննարկել: Ինձ շատ դուր եկավ հովվի խոսքը պտղաբերության մասին, որ բոլորս միասին մի մեծ ձկնորսական թիմ ենք, և պետք է, դառնալով մարդկանց որսորդներ, տանենք մարդկանց դեպի փրկություն: Սպասում եմ այսպիսի հաջորդ հանդիպման:
Վահրամ Յանիկյան
Զորավոր ու սթափեցնող խոսք էր: Ինձ համար վերցրեցի այն, որ պետք չէ աշխարհի հետ պայքարի մեջ մտնել նրանց ձևով, քանի որ այն, որ մեր մեջ է, ավելի զորավոր է, քան այն, որ աշխարհում է:
Արամ Հովսեփյան
Երիտասարդական հանդիպումներին միշտ մեծ սպասումով, ակնկալիքներով ու հաճույքով եմ գալիս ու գիտեմ որ վերցնելու շատ բան կունենամ: Տպավորված եմ հովվի խոսքից, այն շատ ոգևորող էր ու քաջալերող: Մենք պետք է հասկանանք,, թե ինչու ենք ծնվել, ինչի համար ենք կանչված ու թե ինչեր պետք է անենք Աստծո Թագավորության համար:
Աննա Թադևոսյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ժամը 18։30։
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214 հեռախոսահամարով։
«NG | YOUTH»