Երիտասարդները ձգտում են ԱՎԵԼԻԻՆ...

Երիտասարդները ձգտում են ԱՎԵԼԻԻՆ...

 Այս երկուշաբթի օրը, եկեղեցու գրասենյակում տեղի ունեցավ հերթական, բայց ոչ սովորական երիտասարդական ծառայությունը: Այդ օրը նախատեսված էր հաղորդություն ընդունել, և մինչ դա երիտասարդ ծառայող Մհեր Մնացկանյանը իր կոչն ուղղեց ներկաներին: 

Նա  հիշեցրեց, որ Տեր Հիսուսին բացի տասներկու աշակերտներից հետևում էին ևս յոթանասունը, ովքեր, սակայն, ինչ-որ մի վճռական պահի թողեցին Նրան, իսկ տասներկուսը մնացին: Նա նշեց, որ այս տասներկուսի մեջ հիմնականում մարդիկ էին, ովքեր այլևս ետդարձի ճանապարհ չունեին, ովքեր ձգտում էին ԱՎԵԼԻԻՆ, նրանք որոշել էին մեկընդմիշտ հետևել Տիրոջը: Բայց նույնիսկ այս տասներկուսի մեջ առանձնանում էին երեքը՝ Պետրոսը, Հովհաննեսն ու Հակոբոսը, ում նկատմամբ Տերն առանձնակի վերաբերմունք ուներ, իսկ այս երեքից էլ առանձնանում էր Պետրոսը, ով այնքան էր ձգտում ԱՎԵԼԻԻՆ, որ փոթորկի ժամանակ միայն նա ընդառաջ գնաց Տիրոջը՝ ծովի վրայով քայլելով:

Մհերը կոչ արեց լինել նախանձավոր և վճռական, որը ենթադրում է նաև, որ մեծ փորձություններ կլինեն, բայց ով մինչև վերջ համբերի, նա ամենը կժառանգի: Նա նշեց նաև,  որ  հնարավոր է ուղղակի հաղորդություն վերցնել, բայց հնարավոր է նաև ոչ միայն հաղորդություն վերցնել, այլև Նրա Մահը պատմել, որը կարող են անել նրանք, ովքեր այլևս ետդարձի ճանապարհ չունեն: 

Այս հետաքրքիր խոսքից հետո երիտասարդները կանգնեցին աղոթքի, նախ յուրաքանչյուրը ևս մեկ անգամ իր զղջման ու ապաշխարության աղոթքն ուղղեց Տիրոջը: Որոշներն արտասվում էին, որոշներն ծնկած երկրպագում էին: Այդ վայրը լցված էր Տիրոջ անհերքելի ներկայությամբ: Հաղորդությունից հետո գոհության և ուխտի նորոգման աղոթք բարձրացավ, և հանդիպումն ավարտվեց երկրպագության երգերով:


                                                               ՛՛youNG ministry՛՛ երիտասարդական ծառայություն

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ