«Երկխոսության դեպքում համագործակցության եզրեր անպայման կգտնվեն». կրոնագետ Հ. Հովհաննիսյան
Պրն. Հ.Հովհաննիսյան, ինչպիսի՞ մակարդակում են այսօր գտնվում եկեղեցի-պետություն հարաբերությունները:
Եթե նկատի ունեք Հայ առաքելական եկեղեցու հետ ունեցած հարաբերությունները, ապա գտնվում են փայլուն մակարդակում՝ համագործակցության մակարդակում։ Մենք տեսնում ենք, որ կա այդ հարաբերությունները կարգավորող օրենք, ինչը նշանակում է նաև, որ եկեղեցին ունի որոշակի առավելություններ, պետության հովանավորությամբ կառուցվում են եկեղեցիներ։ Մեկ խոսքով ասված՝ եկեղեցին և պետությունը շատ լավ հարաբերությունների մեջ են։
Պետությունն ու եկեղեցին գտել են երկխոսության եզրեր. իսկ կա՞ արդյոք փոխհամագործակցություն եկեղեցիների միջև:
Ըստ այն ամենի, ինչ մենք տեսնում ենք առերևույթ, Հայ ավետարանական և Հայ կաթոլիկ եկեղեցիների հետ պահպանվում են գոնե ընկերակցական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է մյուս հարանվանություններին, ապա դրանց հետ որպես այդպիսին, հարաբերություններ չկան, քանի որ յուրաքանչյուրը գործում է տարբեր դաշտերում։
Ինչպիսի՞ նախադրյալներ են անհրաժեշտ այդ հարաբերությունները սերտացնելու համար:
Նախ՝ պետք է երկկողմանի ցանկություն լինի, որպեսզի բարելավվի այդ հարաբերությունը։ Կարծում եմ, որ այդ հարցում որոշակի դեր պետք է խաղա նաև պետությունը, որպեսզի խթանի միջեկեղեցական երկխոսության ծավալմանը։ Իսկ եթե ստացվի կազմակերպել այդ երկխոսությունը, ապա համագործակցության եզրեր անպայման կգտնվեն։
Աղբյուր՝ crossnews.am
Կարծիքներ (1)
Protestant
May 14, 2013 | 09:16