Երկուշաբթին ծանր օր է
«Նոր սերունդ» միջազգային շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևն իր բլոգում անդրադարձել է աշխարհահռրակ քարոզիչ Մայլս Մոնրոյի ողբերգական մահվան լուրին․
«Այս անգամ հենց այդպես սկսվեց: Կարծես կացնով խփեն մարդու գլխին: Ավիավթար Բահամներում: Զոհվածների թվում՝ կսկծանքի աստիճան հայտնի, ծանոթ անուներ, նրանց շարքում՝ Մայլս Մոնրոն և իր կինը:
Ինչպես ամպրոպը անամպ եղանակին: Աստվա՜ծ իմ: Ի՞նչ է սա: Ի՜նչ անհեթեթ մահ: Ի՜նչ ցավ... Ինչպիսի անվերականգնելի կորուստ: Ոչ թե պատերազմում: Ոչ թե Սիրիայում կամ Իրաքում: Այլ մեր մոլորակի բարեկեցիկ, դրախտային անկյուններից մեկում: Պատճառը՝ խելագարության աստիճան անհեթեթ: Այլ բան է, երբ ռուսական «Վնուկովոյում» նույն բանն է տեղի ունենում, որտեղ զոհվում են անծանոթ մարդիկ: Իսկ երբ այստեղ՝ Բահամայում, համարյա նույն իրավիճակում, զոհվում են յուրայինները, դա նախ ցավալի է և դառը: Իսկ հետո առաջանում են միլիոնավոր հարցեր, որոնց հնչեցնելը բացարձակ անիմաստ է: Մի բան է պտտվում գլխումդ՝ «Ժամանակն ու դիպվածը նրանց համար է»: Մեկի համար դիպվածը հաջող է, մյուսի համար՝ ողբերգական: Քանզի քայլողն իր ոտքերին ուղղության տալու իշխանություն չունի:
Երբեք չեմ մոռանա այդ զարմանալի մարդու հետ հանդիպումը Կիևում, «Աստծո դեսպանության» համաժողովի ժամանակ, երբ սովորեցնում էր Արքայության մասին: Մենք սկսնակ հովիվներ էինք և մեզ համար, ովքեր դաստիարակվել էին խարիզմատական ուսուցումամբ, որտեղ գլխավոր գործոնը անձնական հավատն է, մի փոքր տարօրինակ էր լսել այն մասին, որ դու իրականում Արքայության պաշտապանության տակ ես:
Եթե հիվանդացել ես, ինքդ քեզ բուժելու կարիք չունես, կանչի՛ր շտապ օգնություն: Եթե գողերը բանկ են ներխուժել, պետք չէ նրանց հետ մարտնչել, ուղղակի սեղմի՛ր կոճակը: Եթե տուն է հրդեհվել, զանգի՛ր 911: Աստծո Արքայությունում բոլոր այդ ծառայությունները գործում են և դրանք բոլորը պատրաստ են քեզ ծառայելու: Մտահոգվելու կարիք չկա: Աստծո Արքայությունը կպաշտպանի:
Մեզ համար, որ Խորհրդային Միության սաներն ենք, դա ընկալելը դժվար էր: Խորհրդային մտածելակերպը դժվարությամբ էր մարսում Արքայության Ավետարանը: Սա լավագույն դեպքում: Իսկ վատագույն դեպքում՝ ընդհանրապես չէր ըմբռնում: Մեզ համար ավելի հասկանալի էր հոգևոր անհատականությունը: Ամեն մարդ ինքն է իր հարցերը լուծում, քանի որ պետության վրա հույս դնել չէր կարելի:
Եվ այս մտածելակերպով մենք ուզում էինք ներխուժել դեպի Արքայություն: Ու թվում էր, թե դուրս ենք եկել սովետից: Իսկ սովետը դուրս չէր եկել մեզնից: Բայց Արքայության մասին ուսուցման շնորհիվ հույս ունենք, որ այն մի օր ամբողջությամբ դուրս կգա մեզնից: Մենք արդեն փոխվել ենք:
Մենք արդեն սկսել ենք մտածել Արքայության հասկացություններով: Երկրի վրա մենք միայն եկեղեցիներ չենք հիմնում: Մենք հռչակում ու հաստատում ենք Աստծո Արքայությունը՝ կերպափոխելով և բարենորոգելով մեզ շրջապատող հասարակությանը: Եվ դրանում ահռելի վաստակ ունի դոկտոր Մայլս Մոնրոն:
Կարծում եմ, սա անվերականգնելի կորուստ էր ոչ միայն անդրօվկիանոսյան քրիստոնյաների, այլև Քրիստոսի ողջ Մամնի համար: Թող Սուրբ Հոգին մխիթարի նրա հարազատներին ու մերձավորներին: Մխիթարի եկեղեցիներն ու բժշկի սգացող սրտերը:
Ուզում եմ հավատալ, որ երբ աստղերը մարում են, Աստված նոր աստղեր կվառի»:
Ալեքսեյ Լեդյաև