Եթովպիացին պնդում է, որ ինքը160 տարեկան է
Եթովպիացի ֆերմեր Դհաքոբա Էբբան, ում հաշվարկներով ինքը 160 տարեկան է, պնդում է, որ ինքը երկրագնդի ամենատարեց բնակիչն է: Նա պարզորոշ հիշում է իտալական բանակի ներխուժումն իր երկիր 1895 թվականին:
Էբբան ծննդյան վկայական չի կարող ներկայացնել, սակայն կարող է պատմել իր երկրի 19-րդ դարի կյանքից բազամաթիվ մանրամասներ, որոնք անուղղակիորեն հաստատում են նրա տարիքը:
Երբ Եթովպիան ենթարկվել է իտալացիների արշավանքին, Էբբին երկու կինէ ունեցել, իսկ նրա որդին արդեն ի վիճակի է եղել արածացնել կովերի նախիրը: Նա պատմել է, որ երեխա ժամանակ ձիով ութ օրում էր հասնում Ադիս-Աբեբա: Այսօր նման ճամփորդությունը տևում է մի քանի ժամ:
Հիշեցնենք, որ ներկայումս երկրագնդի ամենատարեց բնակիչ է ճանաչվել 115-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան, ում անունն այդ պատճառով գրված է Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն երկարակեցության ռեկորդակիրը ֆրանսուհի Ջին Կալմենն էր, ով մահացավ 1997 թվականին 122 տարեկան հասակում:
Աղբյուր՝ cnlnews.tv