Ֆիլիպինցի կարդինալը գլխավորել է 100 հազարանոց բողոքի երթն ընդդեմ կոռուպցիայի
Շուրջ 100 հազար ֆիլիպինցիներ կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի գլխավորությամբ օգոստոսի 26-ին Մանիլայում մասնակցել են կառավարական կոռուպցիայի դեմ ուղղված բողոքի միջոցառմանը:
«Ես կոչ եմ անում բոլորին տեսնել, ուշադրություն դարձնել մեր աղքատ և շահագործվող քույրերին և եղբայրներին, հիշել սիրելու մեր կոչման մասին: Մեզ հնարավորություն տվեք ապացուցել, որ ֆիլիպինցիներն ազնիվ և ուշադրության արժանի ժողովուրդ են: Մենք արժանի ենք ուշադրության, քանի որ վախենում ենք Աստծուց, հարգում ենք մարդկային կյանքը, հարգանքով ենք վերաբերվում մեր հարևաններին, սիրում ենք մեր երկիրը և հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին», - հայտարարել է կարդինալը բողոքի ցույցի ժամանակ:
Աղբյուր՝ maranatha.org