Գեդեոն

Գեդեոն
Իսրայելի դատավոր, որը պարտության մատնեց Իսրայելի ամենամեծ ախոյաններից մեկին՝ մադիանացիներին։ Գեդեոնը թաքուն իր հացահատիկն էր կալսում, երբ Աստծու ավետաբեր հրեշտակը նրան կոչեց Իսրայելը մադիանացիներից ազատագրելու գործին։ Համոզվելու համար, որ այդ կոչն Աստծուց է, նա փորձեց։ Աստված երկու անգամ ցույց տվեց նրա կամեցած նշանը։
Գեդեոնն իր հազարավոր հետևորդների միջից ընտրեց երեք հարյուր հոգու, որոնք բաժանվեցին երեք խմբի։ Դատարկ սափորներով, աշտանակներով և եղջերափողերով զինված, սոսկալի աղաղակելով «Աստծու և Գեդեոնի սրով»՝ նրանք խուճապի մատնեցին թշնամուն։ Մադիանացիների բանակն ահաբեկվեց։ Նրանք սրերն իրար վրա բարձրացրին և փախուստի դիմեցին, իսկ իսրայելացիները հետապնդեցին նրանց։ Հաղթանակը կատարյալ էր։ Երկիրը քառասուն տարի շարունակ, մինչև Գեդեոնի մահը, խաղաղության մեջ մնաց:
Աղբյուր՝ www.biblesociety.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ