Գերմանիայի կաթոլիկները Ռեֆորմացիայի 500-ամյակը նշելու ցանկություն են հայտնել
2017 թվականին կնշվի Ռեֆորմացիայի 500-ամյակը: Այս առիթով Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի առաջնորդներից մեկը՝ Մագդեբուրգի եպիսկոպոս Գերհարդ Ֆեյգեն սեպտեմբերի 24-ին հանդես է եկել «Քրիստոսի տոն» նշելու առաջարկությամբ, որին համատեղ կմասնակցեն և՛ բողոքականները, և՛ կաթոլիկները:
«Այդ դեպքում Ռեֆորմացիան տոնելը մեզ կմոտեցնի Քրիստոսին: Այդ դեպքում հնարավոր կլինի մեր մոտենալը միմյանց»,- համոզված է եպիսկոպոսը:
Նա մեկնաբանել է Լյութերական միջազգային դաշնության փաստաթուղթը, որը կրում է «Կոնֆլիկտից դեպի համագործակցություն» վերնագիրը: Եպիսկոպոսը հավանության է արժանացրել «Կաթոլիցիզմը և Մարտին Լյութերի բարեփոխումները. Արմատները, եղանակները և արդյունքները» թեմայով գիտաժողովին մասնակցելու գաղափարը:
Աղբյուր՝ sedmitza.ru