Գերմանիայում բողոքում են դպրոցներում գեյ-կրթության դեմ

Գերմանիայում բողոքում են դպրոցներում գեյ-կրթության դեմ

Գերմանիայի Բադեն-Վյուրտենբերգ վարչական տարածքում թափ է հավաքում «Ո՛Չ ծիածանագույն գաղափարախոսությամբ կրթական չափորոշիչին» շարժումը:

Շաբաթ օրը՝ հունվարի 18-ին, Քյոլնում տեղի կունենա բողոքի միջոցառում ընդդեմ նոր կրթական չափորոշիչի, համաձայն որի նախատեսվում է համասեռական գաղափարախոսություն քարոզչություն աշակերտներին:

Աշակերտների ծնողները հանդես են գալիս ընդդեմ իրենց երեխաներին «Սեռական բազմազանության թույլատրելիությունը» անվանումով առարկայի դասավանդմանը: Բողոքի փաստաթղթի տակ արդեն ստորագրել է 123 հազար քաղաքացի: Որպեսզի իշխանությունները դիտարկեն նախաձեռնությունը, անհրաժեշտ էր 100 հազար ստորագրություն: Ծնողները պահանջում են, որպեսզի դպրոցներում չանդրադառնան ոչ ավանդական սեռական հարաբերություններին: Նոր կրթական չափորոշիչը առաջարկում է հենց սեռական բազմազանության լուսաբանումը դեռահասների համար:

Հավատացյալները ծայրահեղ վրդովված են մանկապարտեզներում և դպրոցների ցածր դասարաններում համասեռ հարաբերությունների կոպիտ քարոզչության կապակցությամբ և ակտիվորեն մասնակցելու են Քյոլնում կայանալիք բողոքի միջոցառմանը:

Աղբյուր՝  protestant.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ