Գեթսեմանի

Գեթսեմանի

Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ Հիսուսի շնորհքը ամբողջությամբ գործում է մեր կյանքում: Դա Հիսուսի լիակատար հաղթության արդյունքն է: Հիսուսի հաղթությունը մեր հաղթությունն է: Աշխարհի ոչ մի հաղթություն չի կարող համեմատվել Հիսուսի հաղթության հետ:

Բայց ամեն մի հաղթության ետևում մի բան կա թաքնված, մի գաղտնիք: Ամեն հաղթության գաղտնիքը զոհն է: Զոհն է ապահովում հաղթությունը:

Աստծո Խոսքը մեզ պատվիրում է, որ ամեն անգամ հացն ուտելիս, որը Հիսուսի մարմնի խորհուրդն է, և գինին խմելիս, որը Հիսուսի արյան խորհուրդն է, պատմենք Իր մահվան մասին (1Կոր.11:26): Որովհետևա Նրա մահը, այն, որ Հիսուսն Ինքը Իրեն կամովին հանձնեց մահվան, դրանով Նա դարձավ այն զոհը, որն էլ հաղթության պատճառն էր:

Գեթսեմանի կոչվող վայրում հստակ երևում է այն հոգեվիճկաը, որի մեջ գտնվում էր Հիսուսը:

«Հոգիս մեռնելու չափ տրտմած է. Այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք»: (Մտթ.26:38):

Հենց այդ հոգեվիճակում Նա նախընտրում է առանձնանալ և աղոթել, բայց այնքան տրտմած և վշտացած էր, որ խնդրում է աշակերտներին Իր հետ արթուն մնալ և աղոթել: Նա այնպես էր աղոթում, որ քրտինքն արյուն էր դարձել: Նա գիտեր, թե ինչ է կատարվելու Իր հետ, գիտեր, որ խաչվելու է, գիտեր, որ բոլորը լքելու են Իրեն, անգամ Հայրն է թողնելու Իրեն:

Գեթսեմանի՝ նշանակում է ձիթհան, վայր, որտեղ մամլիչի ճնշման միջոցով յուղ են ստանում: Գեթսեամնին խիստ անհրաժեշտ է հաղթություն ապահովելու համար: Գեթսեմանին խաչի ընթացքի հոգևոր վայրն է, Գողգոթան՝ ֆիզիկական վայրը: Հիսուսն Իր խաչելության ընթացքը հաղթեց Գեթսեմանիում: Առան Գեթսեմանի Հոր կամքը կիսատ կմնար, առանց Գեթսեմանի չի լինում հաղթություն:

Երեք անգամ աղոթելուց հետո Հիսուսն Իր աշակերտներին քնած էր գտնում: Բայց երրորդ անգամից հետա Նա ասաց. «Այսուհետեւ քնեցէք եւ հանգստացէք » (Մտթ.26:45): Որովհետև աղոթքի մեջ նա հաղթել էր մեղքին ու մահին:

Երբ գտնվում ես խավարի և ունայնության մեջ, պիտի գնաս Գեթսեմանի, պիտի աղոթես: Առանց Գեթսեմանի չես կարող հաղթել խավարին, ունայնությանը, տրտմությանը:

Հաղթության ետևում կա զոհ: Ամեն հաղթություն զոհից է գալիս:

Մ.Կարապետյանի 04.02.2017թ. կիրակնօրյա խոսքից

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ