Գիտելիքի օրը «Նոր սերունդ» եկեղեցում

Գիտելիքի օրը «Նոր սերունդ» եկեղեցում
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի և դպրության օր: «Նոր սերունդ»  եկեղեցում ևս անդրադարձ կատարվեց այս տոնին, որի առթիվ կատարվեց գեղեցիկ արարողություն: Որպես այս տոնի գլխավոր դեր ստանձնողներ՝ շնորհավորական խոսքեր և ուղերձներ ստացան մանկավարժները ՝ նոր սերնդին կրթողներն ու գիտելիքի, իմաստության փոխանցողները:
 IMG_9049.jpg
Բեմ հրավիրվեցին եկեղեցու բոլոր մանկավարժները,
IMG_9044.jpg
իսկ նրանցից մի քանիսը կիսվեցին իրենց հորդորական ուղերձներով:
Աշոտ Հովսեփյանը փառք տվեց Աստծուն, որ  եկեղեցում կան բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ: Նա Աստվածաշնչյան մի քանի խոսքով հիմնավորեց, որ հավատացյալին անհրաժեշտ են կրթությունն ու գիտությունը: Կոչ արեց նմանվել Իսրայել պետությանը, որտեղ կրթությունն ու գիտությունը հռչակված են որպես առաջնահերթ կարևորության ոլորտներ և դա տալիս է իր պտուղները: «Մեր Աստվածը խավարի և տգիտության  աստված չէ: Մեր Աստվածը լույսի, իմաստության և գիտության Աստվածն է»,- իր խոսքը եզրափակեց Աշոտ Հովսեփյանը:
IMG_9045.jpg
Էդուարդ Թադևոսյանը նույնպես շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր առնչվում են կրթության հետ՝ աշակերտներին, ուսանողներին, դասախոսներին ու մանկավարժներին: Նա շնորհավորեց նաև բոլոր ծնողներին, ում երեխաները դպրոց կամ բուհ են հաճախում, որովհետև զավակի կրթությունը ծնողի երջանկության գրավականներից է:
Մհեր Մնացականյանը, նշելով Առակ. 1:2 խոսքը, բացատրեց,որ գերբնական բաները հասկանալու համար պետք է բնականից քաջատեղյակ լինել: Նա նաև նշեց, որ չկրթվելու և չսովորելու դեպքում մարդիկ հավիտյան կարող են կորցնել իրենց երազանքների անսահման հորիզոնը: 
IMG_9058.jpg
Մանկավարժներին շնորհավորելուց և օրհնելուց հետո հովիվ Տիգրան Թադևոսյանը բեմ հրավիրեց բոլոր այն աշակերտներին, ովքեր այս տարի առաջին անգամ էին գնացել դպրոց՝ մուտք գործելով գիտելիքների աշխարհ: Նա աղոթեց և օրհնեց երեխաներին, որպեսզի նրանք սիրեն ու գնահատեն իմաստությունը:
 IMG_9067.jpg
«Նոր սերունդ» եկեղեցին շնորհավորում է բոլոր դպրոցականներին, ուսանողներին և մանկավարժներին՝ գիտելիքների տոնի և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: 


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ