Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինայի հայտարարությունը

Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինայի հայտարարությունը

Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան ազգային  աղոթքի ընթրիքի ժամանակ  հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսը իրենց երկրի Տերն է.այս մասին հաղորդում է քրիստոնեական invictory.com  մեգապորտալը:

՛՛Մենք այսօր ընդունում ենք, որ Քրիստոսը Գվատեմալայի Տերն է, և Նրա անունից հռչակում ենք, որ մենք, ինչպես նաև  մեր հետագա սերունդները ապրելու են բարգավաճ երկրում՛՛:

Հանդիպմանը ներկա  էին պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, և  տեղաբնակներ: Նրանք աղոթեցին  Գվատեմալայի և նրա խաղաղության համար:

Հանդիպման մասնակիցները խոսեցին բիզնեսի մեջ քրիստոնեական սկզբունքների կիրառման, կրթության, և  հարևան  ազգերի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Բացի դրանից՝ Մոլինան հայտարարեց, որ բռնությանը կարելի է դիմակայել միայն Աստծո օգնությամբ: ՛՛ Վաղ առավոտից նորություններով լսում ենք , որ Գվատեմալայում բռնության հետևանքով ինչ-որ մեկը մահացել է, սակայն նման պահերին ես իմ աջակցությունը  տեսնում և ստանում եմ Աստծուց, որովհետև ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով՛՛. ասել է նախագահը:

 Աղբյուր՝ invictory.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ