ՀԱՃՈՒՅՔ՝ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ
Մի անգամ ուսանողն ու նրա դասախոսը զբոսնում էին զբոսայգում։ Նրանք անցնում էին դաշտի մոտով, որտեղ մի մարդ էր աշխատում։ Նրանք նկատեցին մի զույգ հին կոշիկ և մի հին թիկնոց և եզրակացրին, որ դրանք պատկանում են այդ աղքատին։
Ուսանողը առաջարկեց վերցնել ու թաքցնել այդ կոշիկն ու թիկնոցը և թաքնվելով նայել, թե ինչ կանի այդ մարդը։
Դասախոսն առաջարկեց այլ կերպ վարվել. «Ուզո՞ւմ ես տեսածիցդ հաճույք ստանալ։ Չէ՞ որ դու հարուստ ես և, կարծում եմ, քեզ համար մեծ բան չէ նրա ամեն կոշիկի մեջ մեկական մետաղադրամ դնելը։ Հետո թաքնվիր և հետևիր, թե ինչ կլինի։ Վստահ եմ, որ դու մեծ հաճույք կզգաս»։
Ուսանողն այդպես էլ վարվեց. աննկատ կերպով նրա կոշիկների մեջ մեկական արժեքավոր մետաղադրամ դրեց։
Աղքատն ավարտեց իր աշխատանքը, մոտեցավ իր հագուստին, իր վրա գցեց թիկնոցը, հագավ կոշիկները... և զգաց, որ նրան ինչ-որ բան խանգարում է։ Հանեց մի կոշիկը և տեսավ, որ մեջը մետաղադրամ է, հանեց մյուսը՝ նորից մետաղադրամ։ Նա շուրջը նայեց և ոչ ոքի չտեսավ։ Աղքատի ուրախությանը չափ չկար։ Նա ծունկի իջավ, ձեռքերը երկինք բարձրացրեց և շնորհակալություն հայտնեց Արարչին օգնության համար իր կյանքի այդ դժվարին պահին, երբ նրա կինը հիվանդ էր։
Դասախոսը նայեց իր ուսանողի դեմքին և չկարողացավ զսպել իր ժպիտը, նրա աչքերում արցունքներ տեսնելով։ Նա հարցրեց. «Արդյոք հաճույք ստացա՞ր»։ Ուսանողը պատասխանեց. «Դա իմ կյանքի լավագույն դասն էր, որ ինձ կարողացաք մատուցել»։
«Աղքատին նեղողը նրա Արարչին է անարգում, բայց Նրան պատվողը տնանկին կողորմե» (Առակաց 14.31)։
Սիրելի քրիստոնյա, հաճա՞խ ես նմանատիպ հաճույք զգում քո կյանքում։

Նյութի աղբյուր՝ « Ես քրիստոնյա եմ» ֆեյսբուքյան էջ