Համացանցային հաղորդակցության տաս պատվիրանները

Համացանցային հաղորդակցության տաս պատվիրանները

Բրիտանացի բլոգերների հրապարակած տաս պատվիրանները համացանցային հաղորդակցության վերաբերյալ՝ որոշ խմբագրումներով.

 1. Համացանցը քեզնից բարձր մի՛ դասիր:

2. Բլոգը քեզ կուռք մի՛ դարձրու:

3. Քո կեղծանունը (nickname) մի՛ չարաշահիր անստորագիր մեղք գործելու համար:

4. Հիշի՛ր շաբաթ օրը, շաբաթական մի օր բլոգին մի՛ մոտեցիր:

5. Պատվի՛ր մյուս բլոգերներին քեզնից առավել և նրանց սխալներին մեծ ուշադրություն մի՛ դարձրու:

6. Մի՛ սպանիր ուրիշների պատիվը, հեղինակությունն ու զգացմունքները:

7. Մի՛ շնանար համացանցով, համացանցը մի՛ օգտագործիր ամուսնուդ (կնոջդ) դավաճանելու նպատակով:

8. Մի՛ գողացիր ուրիշի ստատուսը:

9. Մի՛ հայհոյիր ցանցային ընկերներիդ:

10. Մի՛ նախանձիր հարևանիդ բարձր ռեյթինգին, գոհացի՛ր սեփական լայքերով:

Աղբյուր՝ Protestant.am   


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ