Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ դեմ են արտահայտվել միասեռ ամուսնությունների օրինականացմանը
Հարյուր հազարավոր ֆրանսիացներ մասնակցել են միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ կազմակերպված բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել այս կիրակի Փարիզում:
Այս մասին հայտնում է invictory.com-ը` հղում կատարելով Ֆիգառո թերթի կայքին:
Ակցիայի կազմակերպիչների տվյալներով մասանկիցների թիվը հասել է հինգ հարյուր հազարի, այն ինչ ոստիկանները հայտնում են ութսուն հազար մասնակիցների մասին:
Նմանատիպ ակցիա էր կազմակերպվել նաև Լիոն քաղաքում, որտեղ իրենց բողքն արտահայտելու էին դուրս եկել քսանից քառասուն հազար մարդ:
Հիշեցնենք, որ այնցյալ տարվա ապրիլին Ֆրանսիան դարձավ միասեռ ամուսնություններն օրինականացրած տասնչորսերորդ երկիրն աշխարհում:
Աղբյուր՝ invictory.com