Հավատարմություն ազատության սահմաններում

Հավատարմություն ազատության սահմաններում
Օրերս «Նոր սերունդ» եկեղեցում ավանդույթի համաձայն տեղի ունեցավ ընդհանուր երիտասարդական ծառայություն «Հավատարմություն» թեմայով։
Ծառայության հատուկ հյուրն էր «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը։ Թեման արդիական էր, քանի որ ներկա իրականությունում այն գրեթե բացակայում է ։ Հովվի խոսքը կրում էր կառուցողական բնույթ, հագեցած`աստվածաշնչյան մեջբերումներով և օրինակներով։ Խոսքին հաջորդեցին բուռն քննարկումները։ Արդյունքում երիտասարդները հեռացան հավատարմության մասին նոր ու տպավորիչ բացահայտումներով, հաստատված կարծիքով։ 
Հավատարմության մասին աստվածաշնչում կարդում ենք հետևյալ համարներում` Հայտն. 2։12-18, Հայտն. 19։11-13, Առ. 28։20 ,,2 Տիմոթեոս 2։11-13, Տիտ. 1։16։
Հավատարմության աներկբա օրինակ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հավատարմությունը գործում է ազատության սահմաններում, իսկ կախարդությունը` մանիպուլիացիայում։ 
Հավատարմությունը կայունության նշան է, իսկ մեծամտությունը թշնամի է։ 
Ըստ հովվի խոսքի` մենք ճշմարտության խոսքն ենք քարոզում, այլ ոչ թե մեր անձնական ճիշտը։ Հավատարիմ մարդի օրհնությունները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնա։ Հետաքրքիր զուգահեռներ անցկացվեցին «հավատարմության» և «ուրացման» միջև։ Որո՞նք են նրանց ընդհանրություններն ու տարբերությունները։ 
«Ճշմարիտ է այն խոսքը, որ եթե հետը մեռանք` հետն էլ կթագավորենք, և եթե ուրանանք, նա հավատարիմ կմնա, իր անձը չի կարող ուրանալ»։ 2 Տիմ 2 ։ 11-13: 
Հաճախ մեր շրջապատում լսում ենք, թե սա հավատարիմ է նրան կամ էլ մենք հավատարիմ ենք մեր Տիրոջը, բայց ահա թե ինչ է ասում Սուրբ Գիրքը այդ մասին. «Խոստովանում են թե Աստծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան, պիղծ են և անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան» ։ Տիտ.1:16:
Ծառայության վերջում երիտասարդները կիսվեցին իրենց կարծիքներով և տպավորություններով։ 
Կարծիքներ.
Առաջին անգամ էի, տպավորված եմ խոսքի արժեքով, չկային փուչ խոսքեր։ Միջավայրը շատ լավն էր, մտածում էի, որ կճնշվեմ, բայց նորից կայցելեմ։ Ուրախալի է, որ կան երիտասարդներ, ում կարելի է վստահել։ Հասկացա, որ ավելի մակերեսորեն էի նայում ամեն ինչին և ես զգացի իմ սխալները։
Անի Գևորգյան
Շատ հետաքրքիր էր`ինչպես միշտ։ Նոր հայտնություններ ու գաղափարներ ծնվեցին 
Ժաննա Գրիգորյան 
Հետաքրքիր թեմա էր, նոր տպավորություններ ստացա, փոխվեց հայացքս հավատարմության վերաբերյալ։ Մինչ այս ունեի այլ կարծիք և պատկերացում հավատարմության մասին։ Բացահայտում էր ինձ համար հավատարմության և ուրացման ճանապարհները` վերադառնալն ու վերականգնելը։  
Նարեկ Դավթյան
Հիանալի թեմա էր, որը դիպչեց հենց սրտիս ու մտածելու տեղիք տվեց։ Հասկացա, որ հավատարմության շնորհիվ կարելի է բարձրացնել մարդկային այլ արժեքներ, որակներ։ Իմ կարծիքով հավատարմությունը սիրո պտուղ է, և երբ դու մեծամտանում ես, կորցնում ես հավատարմությունը։ Հավատարիմ լինելով անգամ քեզ ցավ պատճառողներին, դու բարձրացնում ես թե՛ քեզ, թե՛ նրան։ 
Ռայա Հակոբյան 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ