Հավա՞տք, թե՞ միստիզմ
Աստված մեզ կանչել է, որ ուրախ լինենք: Աստված մեզ կանչել է, որ ապրենք հավատքի կյանքով:
«Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք»: Փիլ.4:4:
Որքան էլ դժվարություններ ունենաս, ուրախ եղիր, և դժվարությունները կփախչեն քեզնից:
Կան մարդիկ, ովքեր եկեղեցի են գալիս ու սկսում են աճել: Նրանց կյանքը փոխվում է, լցվում է օրհնություններով: Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր եկեղեցի գալուց հետո տարիներով չեն փոխվում, տասնամյակներով մնում են նույն կարգավիճակում: Նրանց կյանքն էլ չի փոխվում՝ միշտ նույն խնդիրները, նույն դժվարությունները:
Մեկը հավատում է և տեսնում է իր հրաշքը, մյուսը ասում է՝ տեսնեմ, որ հավատում: Ու այդպես էլ չի տեսնում իր օրհնությունը:
Ազնվականը խնդրեց
Հիսուսին, որ իջնի Կափառնայում և բժշկի իր որդուն (Հովհ.4:46-48):
- Եթէ նշաններ եւ հրաշքներ չ’տեսնէք՝ չէք հաւատա,
- ասաց Հիսուսը, քանի որ տեսնում էր, որ ազնվականի սրտում հավատ չկա:
Ազնվականն այն մարդկանցից էր, ովքեր ոչ թե իրենք են հավատում, այլ ուզում են, որ իրենց ցանկությունները կատարվեն ուրիշի հավատքի միջոցով: Նույնիսկ երբ տուն գնաց, հարցրեց որդու բժշկվելու ժամը, որպեսզի ստուգի՝ արդյո՞ք Հիսուսն էր բժշկել:
Կան քրիստոնյաներ, ովքեր ակնկալում են, որ Աստված հրաշքներ կանի առանց իրենց հավատալու: Բայց Աստված ուզում է, որ դժվարությունները հաղթահարվեն քո հավատքով:
Հաճախ մարդիկ պարզ ու լուսավոր հավատքի փոխարեն ամեն տեղ փնտրում են հանելուկային, խորհրդավոր բաներ: Դա կոչվում է միստիզմ: Որտեղ կա միստիզմ, այնտեղ չկա հավատ: Միստիզմի ետևում դևերն են: Միստիզմը հեռացնում է Աստծուց, հավատը՝ մոտեցնում: Հավատքը պարզ է, միստիզմը բարդ և խճճված: Հիսուսը հավատք էր քարոզում և երբեք չէր բարդացնում: Տնտեսուհիների համար ասում էր՝ հավատքը նման է թթխմորի, որը խմորում է ամբողջ զանգվածը: Այգեպանների համար ասում էր`Խոսքը նման է սերմի, հիվիվներին ասում էր՝ Իմ գառները ճանաչում են Իմ ձայնը…
Հավատը որղջամտություն է: Ողջամիտ մարդը չի կարող միստիկ լինել: Հավատի և միստիզմի հայացնքերն ուղղված են հակառակ ուղղություններով:
Միստիկները փնտրում են ուրիշին: Միստիզմը միշտ հարցնում է՝ ո՞վ, հավատքը պատասխանում է՝ դո՛ւ:
«Չ’ասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնէ երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։ Կամ՝ ո՞վ կ’իջնէ անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար»: Հռ.10:6-7:
Սակայն Հիսուսը մոտ է՝ «Մօտիկ է քեզ Խօսքը, քո բերանումն ու քո սրտումն է»: Հռ.10:8:
Հավատալու համար հարկավոր է.
1. Մշտապես կարդալ Աստծո Խոսքը, ճանաչել ճշմարտությունը
2. Փոխել մտքերը, մտածել դրական բաների մասին, մտածել Աստծո մասին, վանել վատ մտքերը:
3. Աղոթել: Առանց աղոթք հավատք չկա:
4. Հրաժարվել հին խոսքերից: Թող քո շուրթերից դուրս գա միայն լավը, բարին, դրականը:
Գոհացիր, երազիր և հավատա: Հավատքի մեջ միստիզմ չկա:
Տ. Թադևոսյանի 22.07.2018թ. կիրակնօրյա քարոզից