Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հայտարարությունն՝ ընդդեմ համասեռամոլության օրինագծի

Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հայտարարությունն՝ ընդդեմ համասեռամոլության օրինագծի

Այսօր crossnews.am կայքը հրապարակել է «Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվների հայտարարությունն՝ ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման և հանուն ավանդական-հոգևոր արժեհամակարգի պաշտպանության»  22 հուլիսի 2013թ.

Մենք` Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվներս,

1. Խորին մտահոգություն ենք հայտնում, որ`

ա. Դեռևս 2008 թվից սկսվել է միջազգային փաստաթղթերում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների ընդլայնման գործընթացը, որոնց տակ Հայաստանը դրել է իր ստորագրությունը: Այդ թվում` ԵԽ ԽՎ 2010թ. N1728 բանաձևում հայտարարվել է (կետ 1), որ սեռական կողմնորոշումը «կարող է լինել հետերոսեքսուալ (տարասեռ), բիսեքսուալ (երկսեռ) և հոմոսեքսուալ (նույնասեռ)»` հանդիսանալով «յուրաքանչյուր մարդու ինքնաիդենտիֆիկացման սկզբունքային բաղադրիչը»: Այնուհետև` «Գենդերային ինքնությունը զուգակցվում է անհատի կողմից իր սեռի խորն ընկալման հետ: Տրանսգենդեր կոչվում են այն մարդիկ, որոնց մոտ գենդերային ինքնությունը չի համընկնում նրանց կենսաբանական սեռի հետ»:

բ. Արևմտյան որոշ երկրներում օրենսդրական մակարդակով վերանայման են ենթարկվում համամարդկային բարոյականության համակարգը, ամուսնական հարաբերությունների, ընտանիքի, ծնողների և երեխաների հարաբերության հիմքերը:

գ. Այսօր միջազգային հարթության մեջ տարբեր երկրների հետ տարվող բանակցություններում ի հայտ են գալիս ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց շահերին ամբողջատիրական բնույթ տվող օրենքների ներմուծման փորձերը:

Հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ