Հայաստանը միացել է «Ավետարանը փոխում է» շարժմանը

Հայաստանը միացել է «Ավետարանը փոխում է» շարժմանը

Հայաստանը կմասնակցի «Ավետարանը փոխում է» միջազգային ավետարանչությանը, որը տեղի կունենա օգոստոսի 16-ին աշխարհի 22 երկրներում:

Բացօթյա ավետարանչության նախապատրաստական աշխատանքները իրականացվում են Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու բազայի վրա՝ այլ ավետարանական եկեղեցիների աջակցությամբ:

Ավետարանչության ծրագրով նախատեսվում են Ավետարանի քարոզ՝ Քրիստոսի մասին վկայության միջոցով, ինքնատիպ պարային և թատերական բեմադրություններ քաղաքի ամենամարդաշատ վայրերում:

«Ավետարանը փոխում է» շարժման շնորհիվ աշխարհում արդեն փրկվել են միլիոնավոր մարդիկ: Շարժման պաշտոնական կայքը հաղորդում է, որ իրենց հիմնական նպատակը Հիսուս Քրիստոսին քարոզելն է ամբողջ աշխարհում:

Ավետարանչական միջոցառումներին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել 00374-77-277-214 հեռախոսահամարով կամ դիմել «Նոր սերունդ» եկեղեցու գրասենյակ՝ Կայարանամերձ հրապարակ, Երկաթուղայինների մշակույթի տուն:

Հիշեցնենք, որ շարժմանը միացել են նաև Ուկրաինան և Կանադան:

Աղբյուրը՝ www.invictory.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ