Հիմարության 12 հայտանիշներն ըստ Առակաց Գրքի
«Fivestarman» շարժման հիմնադիր Նեյլ Քենեդին իր մի հոդվածում գրում է, որ Սողոմոն թագավորը զգուշացնում է մեզ այնպիսի մարդկանց հետ շփվելու վտանգի մասին, ովքեր կարող են բացասաբար ազդել մեր ներքնաշխարհի վրա:
Քենեդին պնդում է, որ «եթե ուզում եք հոգեպես հասուն լինել, անհրաժեշտ է միշտ շրջապատված լինել իմաստուն մարդկանցով, ովքեր կօգնեն ձեզ խրատներով և կուղղորդեն դեպի հաջողություն տանող ճանապարհը»: «Իսկ եթե առնչվում եք անմիտ վարք ունեցող մարդկանց հետ, ապա նրանք ձեր կյանքի վրա կթողնեն ավերիչ ազդեցություն՝ մղելով ձեզ դեպի կործանում տանող ճանապարհ»,- նշում է նա:
Նա թվարկում է նաև 12 հայտանիշներ, որոնցով կարելի է հիմար մարդուն տարբերել իմաստունից.
Հիմարներն անարգում են իմաստությունն ու խրատը (Առ.1:7),Հիմարները ծաղրում են մարդկանց ու բամբասում (Առ.10:18),Հիմարների համար գոյություն չունեն բարոյական սահմանափակումներ (Առ. 13:19),Հիմարները թեթևամտորեն են վերաբերվում մեղքին և նրա դատապարտմանը (Առ. 14:9), Հիմարներին չի կարելի վստահել կարևոր տեղեկություններ (Առ. 14:33), Հիմարներն արհամարում են հոր խրատները (Առ. 15:5), Հիմարներն անարգում են իրենց մորը (Առ. 15:20), Հիմարները տառապանքի միջով անցնելիս դասեր չեն քաղում հանդիմանությունից (Առ. 17:10), Հիմարներն Աստծուն վերաբերվում են ամբարտավան արհամարանքով (Առ. 19:3), Հիմարները վեճ են սկսում ամեն տեղ, ուր որ գնան (Առ. 20:3), Հիմարները վատնում են իրենց բոլոր եկամուտները (Առ. 21:20), Հիմարները ստեղծում են սեփական աստվածաբանությունը, որպեսզի արդարացնեն սեփական արարքները (Առ. 28:26):
Աղբյուր՝ invictory.org