Հովիվ Տիգրան Թադևոսյանի ևս մեկ ծառայություն Գերմանիայում

Հովիվ Տիգրան Թադևոսյանի ևս մեկ ծառայություն Գերմանիայում
Նախորդ կիրակի՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայեց Գերմանիայի Հաննովեր քաղաքում:
Իր խոսքը հովիվը կառուցել էր Պողոս առաքյալի՝ Կորնթացիների 1-ին թղթի 2:1-6 համարների վրա.
«Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։ Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։ Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։ Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը. Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չ’լինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը»։
Իրական հավատքը ճշմարիտ հիմք ունի՝ խաչյալ Քրիստոսը: Եվ այդ հիմքը շաղախված է ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծո զորությամբ, Աստծո փառքի ներկայությամբ: Ցավոք, այսօր քիչ է քարոզվում խաչյալ Քրիստոսի մասին, այն, ինչը Պողոս առաքյալն ակնկալում էր տեսնել Կորնթոսի եկեղեցում: 
Ապաշխարությունը, որի հիմքում ընկած է խաչյալ Քրիստոսը, կբերի մեզ դեպի իրական փառքը:
Խոսքից հետո աղոթքի համար առաջ եկողները շատ էին: Աստծո խիստ ներկայությունը լցրել էր սրահը: Աստված մարգարեական խոսքով խոսեց եկեղեցու հովիվների հետ: Նրանց հետ արտասվում էին շատերը:
Հրավերները շարունակվում են:
Սեփ.լր.

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ