Հովիվ Տիգրան Թադևոսյանը մեկնել է Ռիգա՝ Ալեքսեյ Լեդյաևի 60-ամյակին նրվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը մարտի 7-ին մեկնեց Ռիգա՝ մասնակցելու «Նոր սերունդ» միջազգային շարժման ավագ հովիվ Ալեքսեյ Լեդյաևի 60-ամյակին նրվիրված միջոցառումներին:
Հովիվ Տիգրան Թադևոսյանը մարտի 9-ին ծառայեց Ռիգայի «Նոր սերունդ» բազային եկեղեցում:
Հովիվը խոսեց թաքնված գանձի մասին:
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ, որ ունի ծախում է, եւ արտը առնում»: Մատթ. 13:44
Թաքցրած գանձը մենք ենք՝ ես և դու: Արտը աշխարհն է, թաքցնողը՝ սատանան, գտնողը՝ Ինքը, Աստվածը:
Սատանան մեզ թաքցրել էր աշխարհում՝ մեղքի, ինքնաթերագնահատման, հիվանդությունների, հուսահատության միջոցով: Սակայն Հայրը տվեց Իր ամենաթանկ բանը, որ ուներ, Իր Որդուն, որպեսզի փոխարենը ձեռք բերի մեզ: Սա մի գաղտնի գործարք էր Հոր և Որդու միջև:
Ծառայության ամոբողջական տեսագրույթունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ :
Հավելենք նաև, որ հովիվ Տիգրան Թադևոսյանը ելույթ կունենա Ալեքսեյ Լեդյաևի 60-ամյակին նրվիրված համերգային ծրագրի ժամանակ:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն