Հյուրընկալություն «Կենդանի Հավատք» եկեղեցու երիտասարդներին

Հյուրընկալություն «Կենդանի Հավատք» եկեղեցու երիտասարդներին
Օրերս «Կենդանի Հավատք» եկեղեցու «Հեսուի Սերունդը» հյուրընկալել էր «Նոր Սերունդ» եկեղեցու երիտասարդական առաջնորդ Գոռ Կարապետյանին:
Մթնոլրտը բաց էր, կարծես թե երիտասարդներով սրտից սիրտ զրուցում էինք` Հիսուս Քրիստոսի անվան շուրջ մեկտեղ հավաքված:
Գոռ եղբայրը վկայում էր իր կյանքի, ապաշխարության, Աստծո մեջ հաստատվելու, կայանալու, որպես անհատ Տիրոջ կողմից կանչված լինելու մասին:
Իր խոսքում նա կարևորում էր Աստծո կողմից կանչված լինելն ու սեփական կանչվածության մեջ ապրելը:
Նա խոսում էր, որ Աստված ցանկանում է մեզ տեսնել մեր կոչումի մեջ և դրա համար մեզ թրծում է փորձություններով, տաշում է, հղկում, որպեսզի դառնանք այնպիսի անհատներ Տիրոջ դաշտում, որոնց մասին կխոսեն անգամ դարեր անց:
Իր խոսքի վերջում եղբայրը մի հետաքրքրաշարժ թեստ արեց: Թվարկեց 12 անուններ, որոնցից ներկաները գիտեին միայն 2-ի անունները:
Այդ մարդիկ Իսրայելի 12 ցեղերի առաջնորդներն էին, որոնցից միայն Հեսուն և Քաղեբն էին, որ գնում էին իրենց կոչման հետևից և հենց նրանք էլ ժառանգեցին խոստացված երկիրը:
Ծառայության ավարտին հնչեցին մի շարք վկայություններ, բոլոր ներկաներն օրհնված էին և քաջալերված:

Աղբյուր` alivefaitham.am

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Vigen ➞ Պատասխանել

Jul 17, 2014 | 09:28

PARQ TEROJY IR MEC SIRO U HRASHQNERI HAMAR.... TOX YURAQANCHYURS MNA IR KOCHMAN MEJ...KHOSTACVAC ARWAYUTYUNY JARANGELU HAMAR.


օգտակար հղումներ