Ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգու օծություն
Եթե Աստծո օծությունը գար որոշակի ծրագրի համաձայն, ապա անհրաժեշտություն չէր լինի հաղորդակցվել Աստծո հետ:
Աստված Իրեն դրսևորում է տարբեր ձևով: Մենք չենք կարող սահմանափակել Նրան կամ համարել, որ Նրա ներկայությունը ամեն անգամ նույն ձևով է զգացվելու:
Եկեղեցում պետք է կարգուկանոն լինի, քանի որ Աստված երբեք չի ստեղծել անկարգությունն ու քաոսը: Այն, որ ամեն անգամ երգում ենք գրեթե նույն երգերը և լսում նույն քարոզչին, ամենևին էլ չի նշանակում, որ Աստծո օծությունը միշտ նույն ձևով է գործելու:
Հովիվը կարող է քայլել նույն օծության մեջ մի քանի ծառայություն շարունակ, սակայն դա չի նշանակում, որ մենք ամեն անգամ օծությունը միանման ենք զգալու:
Հիշեք՝ Սուրբ Հոգու օծությունը նշանակում է, որ մեր կյանքը պետք է լցվի Քրիստոսի՝ Օծյալի Հոգով: