Ի՞նչ է սերը
Դեռ հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է այն հարցը, թե ինչ է սերը և որտեղից է առաջացել:
Սիրո թեմայի շուրջ գլուխ են կոտրել հազարավոր փիլիսոփաներ, գիտնականներ, և իհարկե ամենաշատ երգերը և ստեղծագործությունները գրվել են հենց այս թեմայի շուրջ:
Ոմանք սերը կոչել են էներգիա, ոմանք հիվանդություն, ոմանք էլ աստվածային զգացմունք…
Երբեմն սեր ասվածը խառնում ենք սիրահարվածության, համակրանքի և կրքի հետ, սակայն հունարեն լեզվում առանձնացվում են հետևյալ բառերը.
Էրոս-կրքով լի սեր ամուսնացած զույգերի միջև. այստեղից էլ առաջացել է էրոտիկա հասկացությունը:
Ֆիլիա-ընկերական սեր ուղղված ընկերներին, ընտանիքի անդամներին և հասարակությանը:
Ագապե-անմնացորդ սեր ուղղված Աստծուն, և Աստծո անմնացորդ և անսահման սերն ուղղված մարդկանց, նաև եղբայրական, քրիստոնեական սեր միմյանց նկատմամբ:
Վերջինիս մասին խոսվում է Աստվածաշունչ մատյանում՝ Ա Կորնթացիներին 13.4-8 համարներում.
Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում։ 5 անվայել վարմունք չի ունենում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չար բան չի խորհում. 6 Անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ. 7 Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է։ 8 Սերը երբէք չի վերջանում.
Ագապե սերն ունենալու համար պետք է ունենալ սիրո Աղբյուրին:
Սիրելիներ, սիրենք միմյանց , քանի որ սերն Աստծուց է. Եվ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված, եւ ճանաչում է Աստծուն։ 8 Նա որ չի սիրում, Աստուծուն չի ճանաչում, քանի որ Աստված սեր է։
Ա Հովհաննես 4.7
Աղբյուր՝ yerevanstyle.com