Ինչո՞վ են տարբերվում դրախտն ու դժոխքը․ Առակ
Մի մարդ հանդիպում է հրեշտակի և հարցնում նրան.
-Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է դրախտը և ինչ է դժոխքը:
Հրեշտակը տարավ նրան դեպի երկու դուռ, բացեց առաջինը և ուղեկցեց այդ մարդուն դեպի սենյակը:
Այդ սենյակում դրված էր կլոր սեղան, որի մեջտեղում կար մի մեծ կաթսա`լի ուտելիքով: Այդ սեղանի շուրջը նստած էին մարդիկ, որոնց դեմքից կարելի էր հասկանալ, որ նրանք շուտով կմահանան սովից:
Բոլորի մոտ կային երկար գդալներ, որոնք կապված էին նրանց ձեռքերից: Նրանք կարող էին լցնել գդալները ուտելիքով, բայց չէին կարող ուտել, քանի որ դրանք շատ երկար էին:
Մարդը ցնցված էր նրանց դժբախտ վիճակը տեսնելով: Հրեշտակն ասաց.
-Դու տեսար դժոխքը:
Այնուհետև տարավ նրան դեպի մյուս դուռը: Պատկերը, որը տեսնում էր մարդը, նույնն էր․ նույն սեղանը, նույն ուտելիքով լի կաթսան, բայց այս անգամ մարդիկ երջանիկ զրուցում էիր իրար հետ և կարծես գոհ էին իրենց վիճակից:
Մարդն ասաց.
-Ես չեմ հասկանում: Ո՞րն է տարբերությունը։
-Սա միանգամայն պարզ է,- ասաց հրշետակը,- նրանք պարզապես սովորել են կերակրել միմյանց: Դժոխքում գտնվողները մտածում են միայն իրենց մասին:
Աղբյուր՝ protestant.am