Ինչո՞վ ենք հարուստ...

Ինչո՞վ ենք հարուստ...

Մի անգամ մի հարուստ մարդ աղբով լի զամբյուղը տալիս է մի աղքատի: 
Աղքատը ժպտում է, վերցնում զամբյուղն ու հեռանում: 
Դատարկելով աղբն ու մաքրելով զամբյուղը` աղքատ կինը այն լցնում է ծաղիկներով, վերադառնում հարուստ մարդու տան մոտ ու տալիս նրան զամբյուղը: 
Հարուստը շատ է զարմանում ու հարցնում է.
- Ինչու՞ ես ինձ տալիս ծաղիկներով լի զամբյուղ, երբ ես քեզ աղբով լի էի այն տվել: 
-Յուրաքանչյուր մարդ կիսվում է մյուսների հետ նրանով, ինչով հարուստ է...
Ֆեյսբուքյան գրառում


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ